Ոգեշնչող ռազմավարությունները՝ որպես երեխաների նկատմամբ բռնության վերացման գործիքներ, կիրառության մեջ են դրվել ապացուցահեն տեխնիկական փաթեթի զարգացման միջոցով՝ նպատակ ունենալով աջակցել ընտանիքին, ծնողին:
«Դրական ծնողավարման հմտությունների զարգացումը» նախատեսված է զարգացնելու դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների, խնամակալների, խրատտուների դրական հմտությունները՝ նպաստելով նրանց երեխաների առողջ զարգացմանը, բարեկեցությանը՝ որպես «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» նախաձեռնության յոթ ռազմավարություններից մեկը:
Տարիների փորձով՝ Կապանի N 5 հիմնական դպրոցի վերը նշված դասընթացի շրջանակում ՎՎ Կսպսնի գրասենյակի անմիջական աջակցությամբ և ծրագրավորված նյութերի ուղղորդմամբ ուսուցանվել , քննարկվել են ամենապահանջված թեմաները և պարտադիր գործակիցները, որին մասնակցող ծնողները հավանություն են տվել ծրագրին, ձեռք բերել բավարար հմտություններ:
Այսօրվա լսարանը 4-րդ ա դասարանի ծնողներն են, թեմաները՝
ԲԱԺԻՆ 1․ Դրական ծնողավարման հմտությունների զարգացում
ԲԱԺԻՆ 2․ Ծնողի սթրեսը հասկանալը, ծնողների սոցիալական և զգակյական պահանջմունքների և զգայական պահանջմունքների նույնականացում
ԲԱԺԻՆ 3․ «Հաղթահարող և առողջացնող» ռազմավարությունները
ԲԱԺԻՆ 4․ Գլխուղեղի զարգացումը ընկալելը. երեխաները առողջ լինելու համար սիրո կարիք ունեն։
Սույն թեմաները դասընթացավար Հ. Մեսրոպյանը մատուցեց սահիկահանդեսի ուղեկցությամբ, որն էլ ավելի պատկերավոր դարձրեց ոգեշնչող ռազմավարությունների առողջացման հիմնավոր կարողությունների ձեռք բերումը , որն էլ դասընթացի նպատակն է, որն էլ ծնողի նպատակն է;
Կապանի N 5 հիմնական դպրոց
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ