ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ

Դեկտեմբերի 14, 2021
Սպորտային լուրեր

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։

Եվրոպայի չեմպիոնը նախ պոկել է 167 կգ, ապա երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահել է 172 կգ կշռող ծանրաձողն ու նվաճել այս քաշային կարգի փոքր ոսկե մեդալը: Այնուհետև Կարապետյանը կատարել է նաև երրորդ մոտեցումը և գլխավերևում պահել 175 կգ կշռող ծանրաձողը՝ 4 կգ-ով առաջ անցնելով իրեն հետապնդող վրացի Ռևազ Դավիթաձեից (171 կգ):

Հրում վարժության առաջին մոտեցմամբ, սակայն, Կարապետյանը չի կարողացել բարձրացնել 196 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը ոտքի վնասվածք է ստացել։ Անդրանիկը ոտքի քառագլուխ մկանի ջիլն է կտրել և այս վարժությունում զրո ստացել։

Երկամարտի 371 կգ արդյունքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է կորեացի Յու Դոնջուն։ Նույն քաշը բարձրացրել է նաև ուզբեկ Սարվարբեկ Զաֆարժոնովը, սակայն կորեացին առաջինն էր մոտեցել պատվիրված քաշին, այդ պատճառով արժանացել է ոսկե մեդալին։

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում։ 96 կգ քաշայինների B ենթախմբում ժամը 12:00-ին հարթակ դուրս կգա Դավիթ Հովհաննիսյանը, իսկ ժամը 15:00-ին արդեն A ենթախմբում հանդես կգա Հակոբ Մկրտչյանը:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը Տաշքենդ է մեկնել 10 մարզիկով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…