ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի բակում հուշաքար է բացվել` ի հիշատակ 2020 թվականի պատերազմի զոհերի

Դեկտեմբերի 16, 2021
Լուրեր կազմակերպություններից

Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի բակում բացվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված սաներին նվիրված խաչքար-հուշաքար։ Ուսումնարանի ուսանողները զիվորական համազգեստով պատվո պահակ են կանգնել հուշաքարի մոտ ու անուն առ անուն հիշել բոլորին՝ ներկայացնելով մանրամասներ նրանց նվիրումի ու հերոսական դրվագների մասին:

Բացման արարողությանը մասնակցել են հերոսների ծնողները, ԿԳՄՍ նախարարության և Աջափնյակ վարչական շրջանի ներկայացուցիչները, պատերազմի վետերանները, ինչպես նաև պատերազմին մասնակից նրանց ծառայակից ընկերները:

Ուսումնարանի տնօրեն Սոնա Գրիգորյանը ներկայացրել է, որ կրթօջախը հայրենիքին տվել է 14 անմահ հերոսներ, որոնց անմահացումը որքան ցավով ու ափսոսանքով, նույնքան հպարտությամբ ու երախտիքով է համակել ուսումնարանի մանկավարժներին և ուսանողներին։ Խաչքար-հուշաքարը և հերոսների անվանակոչմամբ ծառուղին կառուցվել է գործարար Ռուդիկ Ավդալյանի աջակցությամբ, իսկ օծման արարողությունը կատարել է Տեր Զորայր քահանան: Ուսումնարանի տնօրեն Ս․ Գրիգորյանի հավաստմամբ՝ խաչքար-հուշաքարն ու ծառուղին ոչ միայն հիշատակի ու ոգեկոչման խորհուրդ ունեն, այլև դառնալու են ուսանողների և հարակից դպրոցների աշակերտների համար հայրենասիրության ու նվիրումի թեմայով բաց դասերի անցկացման լավագույն վայրը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)