ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց բանակի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում

Փետրվարի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայ ազգի կենսագրականում կան հիշարժան օրեր,որոնք ամրագրում են ազգի լինելիության կամքը.հունվարի 28-ը հայոց բանակի հիմնադրման օրն է: Բանակ, որ տարածաշրջանում խաղաղության ապահովման երաշխիքներից է: Բանակի տարելիցին նվիրված միջոցառումը` «Անմար է մեր ոգեղեն զորությունը» խորագրով, կայացավ հունվարի 27-ին: Դպրոցի շքամուտքը լի էր աշակերտներով, ուսուցիչներով, մեր նախկին սաներով` զինվոր-շրջանավարտներով, հյուրերով` Ս. Զոհրաբյան, Վ.Աղաջանյան, Ն.Բաղդասարյան, ովքեր մասնակցել են արցախյան հերոսամարտին, Բալահովտի զորամասի ներկայացուցիչներով: Միջոցառումը արիության հերթական հաջողված դասերից էր, որում փառավորվում ենք հաղթության, մեր արդար պայքարի կանչերով: Բեմականացումը, գեղարվեստական մեջբերումները, հայրենասիրական երգերը հյուսեցին հայոց աշխարհը պահող հայ զինվորի տոնը` մեր տոնը: Առավել հուզիչ էր ընկած հերոսներին անվանարկելու պահը: Ռազմամարզական խաղերում լուրջ ձեռքբերումներ ունեցած մեր տղաները մեկ անգամ ևս զարմացրին մեզ իրենց զինավարժական հմտություններով, իսկ 12-րդ դասարանի սան Արմենուհի Խաչատրյանը` զենք քանդել-հավաքելու  հրաշալի կարողությամբ /ի դեպ, փակ աչքերով/:

   Շնորհավոր զորավոր տոնդ,Հայաստան:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ.Աֆյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)