ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրական տարվա ամփոփում. տեղի կունենա «Գրանիշ-2021» մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

«Գրանիշը» տարին կամփոփի գրական պարբերականի ամենամյա մրցանակաբաշխությամբ՝ «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Թարգմանություն» անվանակարգերում:

Լավագույնները կորոշվեն՝ համաձայն «granish.org» էլեկտրոնային պարբերականում 2021 թվականի հրապարակումների: Հաղթողներին ընտրելու է «Գրանիշ»-ի խմբագրական խորհուրդը: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում:

Ընթերցողները ևս իրենց մասնաբաժինը կունենան մրցանակաբաշխությունում. նույն անվանակարգերում հրապարակվելու են նաև ամենաընթերցված գրողների, թարգմանիչների, քննադատների անունները: Բոլոր անվանակարգերի հաղթողները կստանան համապատասխան հավաստագրեր, ինչպես նաև նվեր-գրքեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Գրանիշ»-ը գրողների, գրականագետների, հրատարակիչների և թարգմանիչների գրական բաց համայնք է, որի նպատակն է հայ և հայերեն գրականության տարածումը, խոսքի ազատության և հեղինակային իրավունքի պաշտպանությունը, գրական շուկայի զարգացումը: Պարբերականը 2009 թվականին ստեղծել են մի խումբ երիտասարդ գրական գործիչներ:

«Գրանիշ»-ը շահույթ չհետապնդող նախագիծ է: Բազմաթիվ հեղինակներ ու թարգմանիչներ հարապարակման համար անհատույց պարբերականին են տրամադրում իրենց աշխատանքները, ինչը համատեղ ներդրում է հայաստանյան գրական կյանքում: Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հրապարակվող աշխատանքների համար «Գրանիշ»-ը հեղինակներին կարողանում է հոնորար վճարել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)