ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր բանակը 25 տարեկան է

Փետրվարի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Եթե ուզում ենք ուժեղ, հզոր և ինքնիշխան պետություն լինել, պետք է ունենանք ուժեղ, հզոր և ինքնուրույն բանակ, ազգային գաղափարներով տոգորված, ազգային արժեքներն արժանապատվորեն կրող ազգային բանակ:

            Եթե ուզում ենք ուժեղ, հզոր  և ինքնիշխան պետություն լինել, պետք է կարողանանք ոչ միայն ստեղծել ու կերտել այդ բանակը, այլև սրբորեն պահել ու պահպանել նրա հզորությունն ու ինքնուրույնությունը, նրա զինվորին ու հրամանատարին:

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարության ընդունած «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշմամբ մի շարք կազմավորված գնդերի, վաշտերի, երկրապահ կամավորական ջոկատների միավորմամբ դրվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը, իսկ 1992թ. մայիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով սահմանեց բանակը զինծառայողներով համալրելու կարգը:

Մեր անկախ պետության կերտումը և բանակաշինությունը ընթացան նույն զուգահեռներով, իրար կողքի , իրար պահպանելով և պաշտպանելով:

Բանակն է այն գլխավոր և միակ երաշխավորը, որ չի կարող թողնել, որ խարխլեն կամ սասանեն մեր պետության հիմքերը: Այն ամրակուռ է մարտունակ  ու հզոր, ժամանակակից զինտեխնիկայով ու զենքով հագեցած բանակով, և , ամենակարևորը, իր հայրենիքը, իր հողն ու ջուրը անսահմանորեն  սիրող, թշնամուց չերկնչող, սխրանքներ ծնող և ազգային արժանապատվությամբ օժտված զինվորներով:

Ստեղծվեց հայոց բանակը, օրեցօր աճեց, մեծացավ ու հզորացավ և անցավ ծանր ու դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ: Հաղթեց թշնամուն, ազատեց մեր պատմական Արցախը՝ շարունակելով պահել ու պաշտպանել Հայոց աշխարհի անդորրը:

Քառօրյա պատերազմի արհավիրքների ու սարսափների միջով անցավ, անցավ հաղթական կեցվածքով՝ միշտ իր բազկի հուժկու ուժին հավատարիմ: Տվեց սրբազան զոհեր, բայց չընկճվեց, չերերաց, մնաց իր հողի վրա ամուր կանգնած, իր հողն ու հային ամուր գրկած:

Այսօր 25 տարեկան է հայոց ազգային բանակը, այդքան երիտասարդ, բայց բազմափորձ ու հերոսական, ազատատար ու պաշտպան, հուսալի երաշխավոր: Նա ի զորու է անառիկ պահել հայրենիքի սահմանները և ցանկացած պահի զինվորական «բացառիկ» դասեր տալ սահմանախախտ հայատյաց թշնամուն՝ ազերի- թուրքին:

Փառք ու պատիվ հայոց բանակին, փառք ու պատիվ հայ զինվորին:

Մենք խոնարհվում ենք նրանց առաջ:

2017թ. հունվարի 30-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված հայոց ազգային բանակի ստեղծման 25-րդ տարեդարձին:

Միջոցառումը կազմակերպել և կյանքի են կոչել դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լիլիթ Պետրոսյանը, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը, զինղեկ Վ. Գալստյանը:

Մ. Զաքարյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)