ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնի ոլորտում իրականացված ծրագրերին

Դեկտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

Միջազգային թատերական փառատոներ, հյուրախաղեր

«Միջազգային թատերական համագործակցության, տարբեր փառատոներում, հյուրախաղային գործունեության ասպարեզում ակնհայտ ակտիվություն են ցուցաբերել Սոս Սարգսյանի անվան «Համազգային», Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Երևանի մնջախաղի պետական թատրոնները»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել թատերական հաստատությունների ղեկավարներին:

Առաջնախաղեր

Արա Խզմալյանի նշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ 2021 թվականին տեղի է ունեցել 12 առաջնախաղ. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը («Արթուրո Ուիի կարիերան»), Երևանի խամաճիկների պետական թատրոնը (Դիլաքյան եղբայրների «Գտնված երազ»), Աբովյանի դրամատիկական թատրոն («Կարմիր գլխարկը» երաժշտական), Երևանի կամերային պետական թատրոն («Համլետ»), Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվ․ պետական դրամատիկական թատրոն («Երկիր հայրենի»), Եղեգնաձորի մշակույթի կենտրոն (Ժան Բատիստ Մոլիեր «Տարտյուֆ կամ խաբեբան» կատակերգություն), Վանաձորի «Տիկնիկային թատրոն» («Բժիշկ Այբոլիտը»), «Հալեպ» հայրենասիրական բարեսիրական ՀԿ («Խղճմտանքի ձայներ»), Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն («Ամանորի հրաշքը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն («Մաուգլի»):

Ավելի քան երկու տարի ընդմիջումից հետո նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումը։ Դեկտեմբերի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկի՝ «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկ») բալետային ներկայացման առաջնախաղը:

Արա Խզմալյանն անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող երկու թատրոնների միավորման հարցին: Նրա վստահեցմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, գործել են իրավասությունների շրջանակում:

«Համարում եմ, որ մենք գործել ենք մեր իրավասությունների շրջանակում: Այսօր ամեն ինչ անում ենք, որ Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը, ընդհանրապես կոլեկտիվը աշխատանք գտնի մեր տարբեր կառույցներում, և այս օրինակը համարում եմ օպտիմալացման լավագույն օրինակ»,- ընդգծել է Խզմալյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի լավագույն թատրոններից մեկը՝ «Համազգային»-ը, նոր շենք տեղափոխվելու դեպքում չունի սպասարկման որևէ ռեսուրս: Այժմ ռեսուրս են տրամադրում այդ թատրոնն ուժեղացնելու համար:

«Բոլոր թատրոնների ներկայացուցիչների հետ փորձել ենք հասկանալ, թե յուրաքանչյուրն ինչ պակաս ունի, և ինչպես կարող ենք միավորման արդյունքում լրացնել այդ պակասները: Շուրջ տասը կոլեկտիվ, որոնց մեջ գերազանցապես երաժշտական կոլեկտիվներն են, այսօր փողոցում են, և անթույլատրելի էր, որ լավագույն կոլեկտիվներից մեկը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը միջազգային համագործակցության լավագույն արդյունք ունի, մնա դրսում: Որպես լիազոր մարմին միանգամայն ճիշտ ենք վարվել՝ միավորելով երկու կառույցները և տարածքը հատկացնելով մեկ այլ կառույցի: Սա պետք է լինի բնական բան, և հանրությունը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ այն, ինչ ստեղծվել է, հավերժ չէ, և պետությունն իրավունք ունի վերակազմակերպելու, վերամիավորելու կառույցները»,- եզրափակել է Արա Խզմալյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)