ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենիքի Նոր տարին ունի լռության րոպե

Դեկտեմբերի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

Այսօր դեկտեմբերի 22-ն է և ամենուր տոնական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «բ» դասարանն իր դասարանական միջոցառումը սկսեց դպրոցի Փառքի սրահին հարգանքի տուրքի մատուցմամբ։

Դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանի հարցն ուղղված երեխաներին.

- Ինչու՞ եք այսպիսի որոշում կայացրել, չէ՞, որ կարող էիք ամանորն առանձնացնել…

Եվա Մաիլյանը պատասխանեց.

- Բոլոր ուրախ միջոցառումները սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգում են հայրենիքի համար զոհված որդիների հիշատակը…

Ամեն ինչ ասված է. Դասվար Արևիկ Հայրապետյանի ձեռամբ պատրաստված հուշաիրը, որը հայրենիքի պաշտպանի խորհուրդ ուներ, հանդիսացավ սրահի ամանորյա խորհրդանիշը…

 

Կապանի N 5 հիմնական դպրոց