ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամանորը հեքիաթ է

Դեկտեմբերի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

Երեխաներն ամբողջ տարին են սպասում ամանորին, քանզի հեքիաթներ ունեն այդ օրվան հյուսած…

Հրաշքներ միշտ էլ կան… մնում էր հրաշքին սպասող երեխաների նամակները տեղավորել Ձմեռ պապին ուղարկվող արկղիկի մեջ, որտեղ հասնելուն պես, ի կատար ածվեն այդ հրաշքները:

Կապանի N5 hիմնական դպրոցի տաքուկ անկյուններից մեկը երկարօրյայի խմբասենյակն է, որտեղ ՎՎ Կապանի գրասենյակի հաճելի հոգատարության շնորհիվ իր կենտրոնական դիրքն է զբաղեցրել ամանորյա արքան՝ տոնածառը, իր շուրջը համախմբել երեխաներին, երազանքներ ու թռիչքի թևեր պարգևել նրանց:

Բոլորն ուրախ են, իրենց զգում են հեքիաթում:

Կապանի N 5 հիմնական դպրոց