ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը հաստատել է ԵՊՀ և ԵՊԲՀ ռեկտորների ընտրության արդյունքները

Դեկտեմբերի 23, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կառավարության՝ դեկտեմբերի 23-ին կայացած նիստում ներկայացրել է Երևանի պետական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորների ընտրության արդյունքները:

Նախարարն արձանագրել է, որ այլևս ավարտված են պետական բուհերի կառավարման և հոգաբարձուների խորհուրդների ձևավորման նախագծերը, համաձայն որոնց՝ կազմը պետք է լինի 20-հոգանոց:

Նորացված 20-հոգանոց խորհրդով ռեկտորի առաջին ընտրությունը դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցել են 19 անդամներ, միաձայն ռեկտոր է ընտրվել Արմեն Մուրադյանը:

Վահրամ Դումանյանի առաջարկով և Կառավարության որոշմամբ Ա. Մուրադյանը նշանակվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում: Վերընտրված ռեկտորը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հակիրճ ներկայացրել ծրագրերը. 5 տարիների ընթացքում բացվել է շուրջ 700 աշխատատեղ, կրկնապատկվել են հիմնական միջոցները, շահույթը բարձրացել է 5 անգամ, 2000 արտասահմանցի ուսանում է համալսարանում: Նախատեսվում է միջազգային դաշտում զարգացնել կլինիկական ուղղությունը: Ա. Մուրադյանի տեղեկացմամբ՝ «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի» կառուցումը ավարտական փուլում է:

Նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը: Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին, մասնակցել են բոլոր 20 անդամները. 12 կողմ, 5 դեմ, 3 անվավեր արդյունքով Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է ռեկտոր: Նախարարի առաջարկով և Կառավարության որոշմամբ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում:

Նորընտիր ռեկտորն ասել է, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է ղեկավարել մայր բուհը: Ամփոփելով վերջին ամիսներին կատարած աշխատանքը՝ նա նշել է, որ նախաձեռնել են կրթական մի շարք բարեփոխումներ, հիմնվել են լաբորատորիաներ, կիրառության են դրվել մագիստրոսական նոր ծրագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…