Շարունակվում է բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի շարք հանդիպումներ են կայացել։
Այս պահի դրությամբ առաջատարն «Ուրարտուն» է 12 հաղթանակով: Դեկտեմբերի 10-ից ի վեր թիմը 4 խաղ է անցկացրել և բոլոր խաղերում էլ առավելության հասել մրցակիցների նկատմամբ: «Ուրարտուն» նախ ուժերը չափել է «Գյումրիի» հետ և 100-90 հաշվով հաղթանակ տարել, ապա դեկտեմբերի 11-ին մրցել է ՖԻՄԱ-ի հետ և հաղթել 140-103 հաշվով: Դեկտեմբերի 13-ին «Ուրարտուի» մրցակիցը եղել է «Արարատը», որին գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի թիմը հաղթել է 116-87 հաշվով: Դեկտեմբերի 19-ին էլ «Ուրարտուն» 89-81 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» վաստակած 25 միավորով գլխավորում է Ա լիգայի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը:
Երկրորդ տեղում «Էրեբունին» է, որը մեկ խաղ պակաս է անցկացրել «Ուրարտուից» և 22 միավոր է վաստակել: Դեկտեմբերի 12-ից ի վեր «Էրեբունին» մրցել է «Գյումրիի», «ԱԻԱ Սթարսի» և ՖԻՄԱ-ի հետ՝ հաղթելով համապատասխանաբար 99-90, 98-88 և 126-76 հաշիվներով:
Լավագույն եռյակը եզրափակում է «ԱԻԱ Սթարսը», որն այս պահի դրությամբ իր ակտիվում ունի 20 միավոր: Այս ընթացքում, բացի «Էրեբունիից» կրած պարտությունից, թիմը 3 խաղ է անցկացրել, որոնցում հաղթանակներ է տարել: Դեկտեմբերի 9-ին «ԱԻԱ Սթարսը» 91-85 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, դեկտեմբերի 11-ին 99-81 հաշվով հաղթել է «Արարատին», իսկ դեկտեմբերի 14-ին՝ ՖԻՄԱ-ին (91-84):
Ի դեպ, «ԱԻԱ Սթարսի» թիմի բասկետբոլիստ Բրենդան Անյանուն նոյեմբերին ամենաշատ՝ 240 միավորն է վաստակել, որից յուրաքանչյուրը մեկ ԱՄՆ դոլարին համարժեք գումարի տեսքով ավելացել է VBET-ի նախաձեռնած «Միավորվենք» արշավի հաշվին: Այն ուղղվելու է բասկետբոլային խաղահրապարակի վերանորոգմանը:
Այս արշավի շրջանակում բոլոր թիմերը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ վերանորոգել ու կահավորել Հայաստանի ևս մեկ բասկետբոլային դահլիճ: Բոլոր խաղերի ընթացքում վաստակած միավորները բազմապատկվելու են 500 դրամով, իսկ հավաքված գումարն ուղղվելու է դահլիճի վերակառուցմանը:
Առաջիկա օրերին բասկետբոլի VBet Ա լիգայի կանոնավոր առաջնության ևս 4 հանդիպում կկայանա: Դեկտեմբերի 24-ին «Արցախը» կմրցի ՖԻՄԱ-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:30-ին: Դեկտեմբերի 26-ին «Գյումրին» կխաղա «Արցախի», իսկ ‹‹Էրեբունին»՝ «Արարատի» հետ: Հանդիպումները կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 12:00-ին և 14:30-ին: Դեկտեմբերի 27-ին էլ «Արցախն» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ: Խաղի մեկնարկը 19:00-ին է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ