Արհեստագործական, միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջնային է դիտվում տնտեսության գերակա ուղղություններով մասնագիտությունների ծավալի ավելացումը` շարունակաբար ներդնելով նոր մասնագիտություններ և կրճատելով այն մասնագիտությունների տեղերը, որոնք առավել իներցիոն բնույթ են կրում։
Այս մասին այսօր հրավիրված հաշվետու մամուլի ասուլիսում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նրա տեղեկացմամբ` վերջին 3 տարիների ընթացքում ներդրվել է շուրջ 21 նոր մասնագիտություն, 2022 թվականին նախատեսվում է ներդնել ևս 2-ը: Էական նշանակություն ունի գործող չափորոշիչների վերանայումը, որի շրջանակում վերջին տարիներին ավելի քան 250 չափորոշիչ է վերանայվել։
Աշխատանքի վրա հիմնված և դուալ կրթություն
«Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում աշխատանքի վրա հիմնված ուսուցման և դուալ կրթության ծրագրերի իրականացումը։ Ներկայում շուրջ 15 հաստատությունում ներդրված է 11 մասնագիտությամբ և որակավորմամբ դուալ ուսուցման համակարգ, նախատեսվում է 2022 թ. ևս 3 նոր հաստատությունում 2 կամ 3 նոր մասնագիտությամբ ներդնել նույն ծրագիրը։ Ավելի քան 700 ուսանող սովորում է դուալ ուսուցման ծրագրերով։ Ընդհանուր առմամբ՝ նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորում են ավելի քան 25000 ուսանողներ, որոնցից շուրջ 7000-ը՝ արհեստագործական ծրագրով, շուրջ 18000-ը՝ միջին մասնագիտական։ Ընդ որում, ինչպես փոխնախարարն է նշում, արհեստագործական ծրագրերով գործազրկությունը կազմում է ընդամենը վեց տոկոս, ինչը արդյունավետ ցուցանիշ է»,- նշել է փոխնախարարը:
Որակի և արդյունավետության բարձրացում
Որակի ապահովման ուղղությամբ կարևոր է միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացը (վերջին երեք տարիներին 14 հաստատություն է հավատարմագրվել է, 2022 թ.-ին նախատեսվում է ևս 5-ի հավատարմագրումը)։
Նպատակ է սահմանված ՄԿՈՒ շրջանավարտների՝ իրենց մասնագիտությամբ զբաղվածության ցուցանիշը հասցնել առնվազն 41%-ի։ Ավելի քան 70 կազմակերպությունների հետ կնքվել են համագործակցության հուշագրեր՝ համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Հատուկ ուշադրության է արժանանում գյուղատնտեսական ոլորտի կրթությունը։ Շարունակվել են գյուղատնտեսական քոլեջների զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև, որի արդյունքում՝ Տավուշի տարածաշրջանային քոլեջը կվերածվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական կրթահամալիրի։ Հետագայում նախատեսվում է նույն մոդելը դիտարկել նաև Սյունիքի գյուղատնտեսական քոլեջների համար:
Սոցիալական գործընկերություն
Սոցիալական գործընկերության շրջանակում տարբեր ծրագրեր են իրականացվել
‹‹Մարդը՝ կարիքի մեջ›› կազմակերպության հետ:
‹‹Կազա› հիմնադրամի հետ, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտում նոր մասնագիտությունների ներդրման նպատակով հուշագիր է ստորագրվել: Կարևոր համագործակցություն է մեկնարկել ‹‹Ազնավուր›› հիմնադրամի հետ արվեստի ոլորտում կրթության բարեփոխման շուրջ, որը կիրականանա Երևանի մշակույթի և արվեստի քոլեջի անվանափոխության և զարգացման միջոցով։ Բազմաթիվ են համագործակցության ծրագրերը զբոսաշրջության, խոհարարության ոլորտում, այդ թվում՝ մարզային տարբեր հաստատություններում։ Արդյունավետության բարձրացման նպատակով կատարվել են փոփոխություններ իրավական մի շարք ակտերում:
2022 թվականին առաջնահերթության կարգով կնորոգվի և կվերակառուցվի ՄԿՈՒ 8-10 հաստատություն
Փոխնախարարի խոսքով` կարևորվում է ՄԿՈՒ հաստատությունների շենքային պայմանների բարելավումը: 2020 թվականին ՄԿՈՒ երկու հաստատության վերակառուցման և վերանորոգման համար հատկացվել է 235 մլն ՀՀ դրամ, 2021-ին՝ 271 մլն ՀՀ դրամ. այս միջոցների շրջանակում վերակառուցման աշխատանքներն ավարտվել են Վանաձորի արվեստի պետական քոլեջում: 2022 թվականին նախատեսված է արդեն շուրջ 1,17 մլրդ ՀՀ դրամ, որով կավարտվեն Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման աշխատանքները, կսկսվեն ևս մեկ գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման աշխատանքներ, 2 հաստատության համար կկազմվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր։ 2022 թ. բյուջեով նախատեսված է առաջնահերթության կարգով ևս 8-10 հաստատության հիմնանորոգման և վերակառուցման համար շուրջ 4 մլրդ ՀՀ դրամի հատկացում: 2022թ. բյուջեում նախատեսվել է ամբողջությամբ վերակառուցվող Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի՝ գույքով և մասնագիտական սարքավորումներով հագեցում։ Միաժամանակ իրականացվում են նաև քոլեջների և ուսումնարանների ջեռուցման համակարգերի ընթացիկ հրատապ վերանորոգման աշխատանքները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ