ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օգտակար հանդիպում

Դեկտեմբերի 24, 2021
Դպրոցական անցուդարձ

2021 թվականի դեկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում 11-12դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշման նպատակով անցկացվեց հանդիպում ՀՀ Ազգային ագրարային համալսարանի «Անասնաբուծության» ամբիոնի վարիչ Տիգրան Չիտչյանի հետ:

Տիգրան Չիտչյանը սովորողներին ծանոթացրեց համալսարանի մասնագիտական հնարավորություններին` կազմակերպելով փոքրիկ էքսկուրս տեսասահիկների միջոցով: Տիգրան Չիտչյանը նշեց, որ պատմություն կերտած Ազգային ագրարային համալսարանը քայլում է ժամանակին համընթաց․ Նորագույն տեխնոլոգիաներ, ժամանակակից սարքավորումներ, հագեցած լաբորատորիաներ, անհրաժեշտ կահավորված լսարաններ, հարուստ գրադարան, ուսման համար ստեղծված հնարավորություններ:

Տ. Չիտչյանը կարևորեց այն, որ ՀԱԱՀ համալսարանն առաջարկում է աշխատաշուկայում մրցունակ, պահանջարկ ունեցող մերօրյա մասնագիտություններ` ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, ջերմատնային ագրոտեխնոլոգիա, անասնաբուծութուն,տնտեսագիտություն և անասնաբուժություն: Համալսարանը թույլ է տալիս մագիստրոսական ուսուցումը շարունակել արտերկրում` Հոլանդիա, Նորվեգիա, Գերմանիա: Համալսարանի նպատակն է նաև աշխատաշուկայում աշխատանքով ապահովել իր ուսանողներին:

Աշակերտներն իրենց հուզող հարցերն առաջադրեցին և ստացան լիարժեք պատասխաններ:

Հանդիպումն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում:

Տնօրինությունն իր գոհունակությունը հայտնեց արդյունավետ և օգտակար հանդիպման համար ու հաջողություններ մաղթեց դպրոցի աշակերտներին և օրվա հյուրերին:

Նարինե Դավթյան
Տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ