ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են 2021 թվականին կատարված աշխատանքները

Դեկտեմբերի 24, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ‹‹Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի›› (ՄԿՈՒԶԱԽ) նիստը:

Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին, մաղթել արդյունավետ քննարկում՝ ի նպաստ ոլորտի զարգացմանը:

«Ցանկացած առաջարկ և ներկայացվող ծրագիր պետք է բխի կրթության ռազմավարությունից, որը մշակում է կրթության պետական լիազոր մարմինը, քանի որ մենք ենք ոլորտում իրականացվող յուրաքանչյուր գործընթացի պատասխանատուն»,- նշել է նախարարը:

Նիստի օրակարգում քննարկվել են ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Խորհրդի գործառույթի, բովանդակության հստակեցմանը:

Մասնակիցները կարևորել են ՄԿՈՒ հաստատություններում գործող կարիերայի կենտրոնների գործունեության արդյունավետությունը` շեշտելով աշխատաշուկայի հետ կապի ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը: Նախարար Վահրամ Դումանյանը կոչ է արել հնչեցնել հիմնավոր առաջարկներ և դրանք գրավոր ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն` նպատակ ունենալով որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացում աջակցել ՄԿՈՒ հաստատություններին:

Օրակարգում ներառված է եղել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում գործող իրավական նորմատիվ ակտերում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հարցը: Փոփոխություններ են կատարվել ուսումնական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու, ՄԿՈՒ տնօրենների մրցութային ընտրության կարգերում:

Օրակարգային հարցերի թվում էին նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից 2021 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը:

Նիստի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի անդամներին ներկայացվել են ‹‹Գերմանական միջազգային համագործակցության›› ընկերության հետ (GIZ) համագործակցության շրջանակում ՆՄՄԿ ոլորտում դուալ ուսուցման համակարգի փորձնական ներդրման մոնիթորինգի և գնահատման արդյունքները: Զեկույցը ներկայացրել է GIZ ծրագրերի համակարգող Յուլյա Ստակյանը` նշելով, որ դուալ կրթությունը ներդրված է շուրջ մեկուկես տասնյակ հաստատություններում:

Փորձարկվող դուալ կրթության ծրագրին մասնակցել է ավելի քան 600 ուսանող, որոնք ձեռք են բերել ոչ միայն գիտելիք, այլև հմտություններ ու կարողություններ աշխատաշուկայի համար: Դուալ ՄԿՈՒ համակարգը ենթադրում է, որ ուսումնառության գործընթացը տեղի է ունենում երկու հաստատություններում՝ քոլեջում կամ ուսումնարանում, ինչպես նաև ուսումնական հաստատության հետ համագործակցող մասնավոր ընկերությունում: Նպատակային է համարվում ուսուցման այս մոդելը ներդնել ավելի մեծ թվով ՄԿՈՒ հաստատություններում:

Խորհրդի անդամներն օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ առաջարկներն ու դիտողություններն առցանց ներկայացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ըստ անհրաժեշտության հաջորդ նիստին քննարկելու համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Վիքինախագծերը որպես փոքրիկ հետազոտողներ դաստիարակելու գործիք

    Թեմայի հեղինակ՝ Արևիկ Ոսկանյան

    Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…