ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունները ամփոփել են հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթի արդյունքները. այնուհետև տեղի է ունեցել դպրոցականների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել գիտելիքահեն տեղեկատվության տրամադրումը հանրությանը:
«Այս նախաձեռնությամբ ցանկանում էինք երեխաների միջոցով ցույց տալ, որ մարդկության կուտակած գիտելիքը, գիտությունը կոչված են՝ փրկելու մարդկանց կյանքերը, օգնելու բոլորիս և ավելի արդյունավետ դարձնելու հանրային կյանքը: Ինչպե՞ս կարող ենք դիմակայել մարտահրավերներին, եթե չենք վստահում գիտությանը»,- ասել է առողջապահության նախարարը՝ նշելով սոցիալական ցանցերի դերը ոչ միայն ապատեղեկատվության, այլև ճիշտ ինֆորմացիա տարածելու, փաստերը անհատի կարծիքից տարանջատելու համատեքստում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարությանը նախաձեռնության համար. «Շատ ենք արժևորում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները և հատկապես կրթական հաստատությունների և ԿԳՄՍՆ-ի՝ որպես «Լուսավորության նախարարության» դերը, ինչպես նախկինում է կոչվել»:
Փոխնախարարը շեշտել է մեդիագրագիտության՝ որպես ոլորտի առանցքային խնդրի զարգացման, խթանման կարևորությունը և կոչ է արել աշակերտներին հասակակիցների շրջանում իրենց սովորածը տարածելու. «Այն աշխատանքը, որ ներկայացրել եք, չի ավարտվում այսօր և այստեղ. այն ձեզ համար՝ որպես հանրային պատասխանատվության կրողների, բացում է ճանապարհ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու»:
Ըստ Ժ. Անդրեասյանի՝ համավարակը միայն առողջապահական խնդիր չէ. կրթական համակարգը ամենամեծ բացասական ազդեցություն կրողներից է, և բազմակողմանի պայքարը անհրաժեշտություն է: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին, որոնք, բազմազբաղ լինելով, երեխաներին աջակցում են հավելյալ ծրագրերում:
Մրցույթում ավագ դպրոցի աշակերտները ներկայացրել են 45-60 վայրկյան տևողությամբ հոլովակներ, որոնք հրապարակվել են Առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների սոցիալական հարթակներում: Ձայների առավելագույն քանակ ապահոված 5 տեսահոլովակներն արժանացել են մրցանակների, մյուս մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր: Առաջին 5 տեղերը զբաղեցրած դպրոցներն են Երևանի թիվ 118 ավագ դպրոցը, Արտաշատի ավագ դպրոցը, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցը, Եղեգնավանի միջնակարգ դպրոցը, Գյումրիի տնտեսագիտական վարժարանը:
Աշակերտները շնորհակալություն են հայտնել մրցույթին մասնակցելու հնարավորության համար և հույս հայտնել, որ իրենց հոլովակները կծառայեն հանրության իրազեկվածության բարձրացմանը COVID-19-ի դեմ պայքարում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ