ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արագ շախմատի ԱԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Մամեդյարովին և առաջատար Կարլսենին զիջում է միայն մեկ միավորով

Դեկտեմբերի 28, 2021
Սպորտային լուրեր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է մրցումային երկրորդ օրը: Կայացած 9 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 6,5 միավորով կիսում է 5-13-րդ տեղերը:

Ընդհանուր առմամբ, Հովհաննիսյանը տարել է 5 հաղթանակ, խաղացել է 3 ոչ-ոքի և կրել 1 պարտություն: Նշենք՝ առաջնության 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով մրցել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել։

Այս պահի դրությամբ առաջնության միանձնյա առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 7,5 միավորով։

ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը վաստակել է 6 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանն ունի 5,5, Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 5-ական, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը՝ 4,5-ական, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4-ական, Հովհաննես Գաբուզյանը՝ 3 միավոր։

Կանանց պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը վաստակել է 5,5, Սուսաննա Գաբոյանը՝ 1,5 միավոր: Առաջատարը 7,5 միավորով Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկն է:

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կանցկացվի արագ շախմատի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը։ Դեկտեմբերի 29-30-ին էլ կանցկացվի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…