ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Դեկտեմբերի 29, 2021
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին 67 ըմբիշ է մասնակցել:

10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումները նվաճել են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը բաց է թողել Արթուր Ալեքսանյանը: Հիվանդության պատճառով առաջնությանը չեն մասնակցել նաև Ռուդիկ Մկրտչյանն ու Տիգրան Մինասյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն