ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունը

Դեկտեմբերի 30, 2021
Պաշտոնական

Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրեն­քում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկությունները, որոնք սահմանված կարգով ներկայացվել են Ազգային ժողովի աշխատակազմ:

Առաջարկությունների նպատակը պետական խորհրդանիշի՝ ՀՀ դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:

Օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել: Առաջարկվում է նաև օրենքով կանոնակարգել պետական խորհրդանիշերի հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը:

Առաջարկվում է նաև նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման և իջեցման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև այդ դրույթների հիման վրա և դրանց համապատասխան պատասխանատվություն սահմանել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն