ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր տարին՝ նոր սպասումներով

Հունվարի 3, 2022
Դպրոցական անցուդարձ

Այսօր` դեկտեմբերի 27-ին, Տավրուսի միջնակարգ դպրոցում տոն էր, խնդություն, ծափ, ծիծաղ, աշխուժություն։

Աշակերտները մեծ ոգևորությամբ երգեցին, պարեցին, արտասանեցին զարդարված տոնածառի շուրջ։Նրանք խինդով էին սպասում օրվա գլխավոր հերոսներին` Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին ու իրենց երազանքները հայտնեցին նրանց։

Մանուկների երազանքն ու ցանկությունը միայն մեկն էր` ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ։

Դպրոցի տնօրեն Վիլյամ Թորոսյանը բարեմաղթանքներով շնորհավորեց ու մաղթեց, որ 2022 թվականը խաղաղ և ուրախ տարի լինի Հայաստանում ու աշխարհի տարբեր անկյուններում ու բոլոր մանուկներն առողջ, անհոգ ու ժպիտով մեծանան։

Թե՛ փոքրերի և թե՛ մեծերի աչքերը փայլում էին ուրախությունից։

Տավրուսի միջնակարգ դպրոց