ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ գեղասահորդները սկսում են պայքարը Տալինում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում

Հունվարի 12, 2022
Սպորտային լուրեր

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում այսօր՝ հունվարի 12-ին, մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը: Հայաստանի պատվիրակությունը ժամանել է մրցավայր և պատրաստվում է իր ելույթներին։

Սլավիկ Հայրապետյանն ասում է՝ սխալվելու կամ թերանալու իրավունք չունեն. «Պետք է ամենը կատարել մաքուր ու տեսնել՝ մրցավարներն ինչ կորոշեն: Սխալվել կամ թերանալ չի կարելի: Պատրաստությունս անցել եմ Երևանում: Հատուկ էի եկել Երևան, որպեսզի Եվրոպայի առաջնությանը պատրաստվեի տանը»:

Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրով գեղասահորդները հանդես կգան այսօր՝ հունվարի 12-ին: Մեկնարկը Երևանի ժամանակով ժամը 13:50-ին է, իսկ Սլավիկ Հայրապետյանը ելույթ կունենա 14-րդ համարի ներքո: Այսօր՝ երեկոյան, կարճ ծրագրով հանդես կգան նաև պարային զույգերը: Մեկնարկը ժամը 20:45-ին է:

Նշենք՝ ստուգատեսին 123 մարզիկ-մարզուհի է մասնակցում՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգ:

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ զույգն ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Պեկինի ձմեռային խաղերի ուղեգիր էր նվաճել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն