ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Գիլոյանն ընտրվել է ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում

Հունվարի 13, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմով հունվարի 12-ին գումարվել է առաջին նիստը՝ օրակարգում ընդգրկված երկու հարցով: Նիստի ընթացքում ընտրվել են խորհրդի նախագահը և քարտուղարը:

ՀՖԿՍՊԻ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ ՀՖԿՍՊԻ հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Վարինկա Ավագիմյանը։

Նիստի ընթացքում ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի հիմնադիր, հայկական սպորտի երախտավոր Հարություն Յավրյանին ռեկտոր Դավիթ Խիթարյանը հանձնել է բուհի 75–ամյակին նվիրված ոսկե հուշամեդալ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն