Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը, որի շրջանակում օրերս մի քանի հանդիպում է կայացել:
Հունվարի 11-ին «Գյումրին» մրցել է «ԱԻԱ Սթարսի» հետ և 95-85 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման լավագույն բասկետբոլիստը «Գյումրի» թիմի խաղացող Քրիս Ջոնսոնն էր: Նա վաստակել է 33 միավոր, 12 անգամ կատարել արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Նույն օրը կայացել է նաև «Արարատ»-ՖԻՄԱ հանդիպումը. «Արարատը» 92-70 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Խաղի լավագույն բասկետբոլիստ է դարձել «Արարատի» խաղացող Մայքլ Սփարքսը: Նա վաստակել է 37 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 3 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
«Արարատը» ևս մեկ հանդիպում անցկացրել է արդեն հունվարի 13-ին՝ մրցելով «Էրեբունիի» դեմ. խաղն ավարտվել է «Էրեբունիի»՝ 109-90 հաշվով հաղթանակով: Օրվա մյուս խաղում էլ «Ուրարտուն» 135-91 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» շարունակում է գլխավորել բասկետբոլի Vbet Ա-լիգայի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 28 միավոր: «Էրեբունին» 26 միավորով երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը 25 միավորով եզրափակում է «Գյումրին»:
Այսօր՝ հունվարի 14-ին, ևս երկու հանդիպում կկայանա: Ժամը 19:00-ին ՖԻՄԱ-ն կմրցի ԲԿՄԱ-ի դեմ, իսկ ժամը 21:15-ին «ԱԻԱ Սթարսն» ուժերը կչափի առաջատար «Ուրարտուի» հետ:
Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության բոլոր հանդիպումներն անցկացվում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մուտքն ազատ է:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ