Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, որը հիմնադրվել է 1933 թվականին, աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որ նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։
Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Շուրջ 90 տարի (2023 թվականին կնշվի գրադարանի հիմնադրման 90-ամյակը) բազմագործառույթ հաստատությունը ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների և նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարևոր հարթակ: Գրադարանը նաև hանրապետության` մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է։ Կազմակերպում ու իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների և պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանն ու դաստիարակմանը:
Տարեցտարի ավելանում են գրադարանի հեղինակային ծրագրերը, որոնք յուրօրինակ ուղենիշ են ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր հաստատությունների համար:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի երկարամյա տնօրեն Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականին գրադարանում կիրականացվեն նոր ծրագրեր, և կշարունակվեն բոլոր այն աշխատանքները, որոնք իրականացվել են նախորդ տարիներին՝ կրթական, մշակութային, գրադարանի ավանդական-հեղինակային ծրագրերը: Այս տարի ծրագրերը կազմվել են առանձին կրթական և մշակութային բաղադրիչներով:
«Խորագրերը շատ տարբեր են՝ կրթական, մշակութային բաղադրիչներով, ճանաչողական ու ժամանցային տարրերով: Կրթական ծրագրերից են՝ «Աշխարհի շուրջը», որը ճանապարհորդություն է Երկիր մոլորակով, «Իմ ապագա մասնագիտությունը», որը հանդիպումների շարք է տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ՝ պատանիների շրջանում մասնագիտության կողմնորոշման նպատակով, «Գիտադարանը» պատմում է աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի մասին, «Սովորում ենք լեզուները» ծրագրի միջոցով երեխաներն անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներով տարրական գիտելիք են ստանում ուսուցողական խաղերի, առաջադրանքների, նյութերի միջոցով, «Ճիշտ, թե սխալ» ինտերակտիվ խաղի միջոցով խոսում և գրում ենք ճիշտ հայերենով, «Սովորենք մեր բարբառները» հայերենի բարբառներով հեքիաթապատումների շարք է, «Մի հայտնագործության պատմությունը» ծանոթացում է նշանավոր հայտնագործության պատմություններին և գյուտարարների հետ, «Մերօրյա պատանի գիտնականները» ծանոթացում է աշխարհի պատանի գիտնականների հետ, «Ամառային դպրոցի» շրջանակում կազմակերպվում են ինտերակտիվ, հետաքրքրաշարժ, ժամանցային դասընթացներ, մշակութային այցեր, «Բալասանը» միջոցառումների շարք է՝ փորձագետ-մասնագետների մասնակցությամբ, «Մեդիագրագիտության դասընթացները» պատանիների համար դասընթացների շարք է՝ մեդիակրթության մասնագետների ներգրավմամբ, «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացները» մարզային և համայնքային գրադարանների գրադարանավարների համար վերապատրաստման դասեր են, «Արևմտահայ գրականության միամսյակի» շրջանակում երեխաներն անդրադառնում են արևմտահայ գրողների ստեղծագործություններին, կազմակերպվում է նաև գրքային ցուցահանդես՝ ‹‹Արևմտահայ գրականության էջերով»»,- ներկայացնելով կրթական ծրագրերի գունապնակը՝ նշել է գրադարանի տնօրենը:
Մշակութային ծրագրերից տնօրենն անդրադարձել է գրադարանի՝ «Արվեստասեր պատանի» շարքին, որի միջոցով պատանիները ծանոթանում են համաշխարհային արվեստի ներկայացուցիչներին, իսկ «Մի լուսանկարի պատմությունը» ներկայացնում է անվանի մշակութային գործիչների՝ գրադարան այցելությունների մասին պատմող լուսանկարները:
«Կարևորելով հայրենի երկրի ժառանգության ճանաչումը, պահպանությունն ու հանրահռչակումը՝ «Ճանաչենք մեր հայրենիքը» ծրագրի միջոցով գրադարանը երեխաներին և պատանիներին ծանոթացնում է Հայաստանի տարբեր մարզերի պատմամշակութային հուշարձաններին և դրանց պատմությանը: Այս ծրագրի բաղադրիչներից է ՀՀ մարզերի պատմամշակութային հուշարձաններին նվիրված գրքերի ցուցադրությունը»,- նշել է Ռուզան Տոնոյանը և հավելել, որ տարվա ընթացքում նոր էլեմենտներով և հետաքրքիր ձևաչափերով կնշվեն նաև Մանկական գրքի տոնավաճառը, Գիրք նվիրելու օրը, Պոեզիայի համաշխարհային օրը, Մանկական գրքի միջազգային օրը, Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, Ազգային գրադարանային շաբաթը, Գրադարանավարի օրը, Գրագիտության միջազգային օրը և այլ ծրագրերը:
«2020 թվականին, համավարակով, հակահամաճարակային իրավիճակով պայմանավորված, գրադարանի գործունեությունն իրականացվում էր օնլայն ձևաչափով: 2021-22 թվականներին գրադարանը, պահպանելով օնլայն ձևաչափը, ծրագրերն իրականացնում է առկա ձևաչափով: Առկա և հեռավար ձևաչափերով ներկայացվող ծրագրերը հնարավորություն են ընձեռում հանրապետության բոլոր մարզերի և համայնքների երեխաներին ընդգրկվելու ծրագրում, ծանոթանալու, հաղորդակցվելու մեր մշակութային ժառանգությանը, բացահայտելու ժողովրդական արհեստների գաղտնիքները»,- ասել է Ռուզան Տոնոյանը և այս համատեքստում ընդգծել «Իմ ապագա մասնագիտությունը» ծրագիրը: Նրա տեղեկացմամբ՝ այս խորագրի ներքո հատկապես շեշտադրվում են կորչող մասնագիտությունները: Այս տարի ծրագրի շրջանակում Գյումրիում կներկայացվի դարբնի մասնագիտությունը:
Հոբելյանական ծրագրերի շրջանակում մանկական գրադարանում 2022 թվականին կնշվեն մանկագիրներ Էդուարդ Միլիտոնյանի 70, Յուրի Սահակյանի 85, Վահագն Դավթյանի 100, Գուրգեն Գաբրիելյանի 95, Վարդգես Պետրոսյանի 90, Կորնեյ Չուկովսկու 140, Սամուիլ Մարշակի 135-ամյա հոբելյանները: Երաժշտարվեստի ոլորտն այս տարի առավել հագեցած է հոբելյաններով:
Տնօրենի նշմամբ՝ մանկական գրադարանի գործունեության մեջ չափազանց կարևորվում է միջազգային համագործակցությունը, և որպես միջմշակութային երկխոսության վառ օրինակ՝ գրադարանում ստեղծվել և տարիներ շարունակ գործում են «Չինական անկյունը», «Արաբական անկյունը», «Իրանական անկյունը»: 2022 թվականին այս հարթակներում ծրագրերի իրականացումը կլինի շարունակական և հագեցած միջմշակութային երկխոսությանն ուղղված նոր ծրագրերով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ