ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լեզվի կոմիտե. ««Տարվա բառը» առաջնագիծն է»

Հունվարի 24, 2022
Լուրեր կազմակերպություններից

«Տարվա բառը» (կամ բառերը) արտացոլում է (են) տվյալ երկրի հասարակական կյանքում այդ տարի կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։

Ըստ Լեզվի կոմիտեի՝ Հայաստանում «Տարվա բառ» է ընտրվել առաջնագիծ բառը: Ընտրության համար կոմիտեի կայքի «Այսօրվա հայերենը» բաժնի բառերի շարքից առաջարկվել է 15-ը (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։

Առաջնագիծ բառի օգտին քվեարկել է մասնակիցների 15%-ը, երկրորդ տեղում ապատեղեկատվություն բառն է (14%), երրորդ տեղում՝ պատվաստանյութ բառը (10%)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն