Արմավիրի Ռ. Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոցում վերսկսվել է մասնագիտական կողմնորոշման դասընթացը: Փետրվարի 1-ին «Անձի ինքնաճանաչում, ինքնաբացահայտում» խորագրով դասղեկի ժամ անցկացվեց Xh դասարանում: Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին` ինչպես կատարել SWOT վերլուծություն (S=Strengths ուժեղ կողմեր, W=Weaknesses թույլ կողմեր, O=Opportunities հնարավորություններ, T=Threats- ռիսկեր): Նպատակը՝ սեփական անձի ինքնաբացահայտման ձևերի, մեխանիզմների, ուժեղ և թույլ կողմերի և դրանցից բխող հնարավորությունների ու ռիսկերի գնահատման ու վերլուծության կարողությունների ձևավորումն է: Մեթոդի օգնությամբ մասնակիցները գործնականորեն կատարեցին մասնագիտության ընտրության հետ կապված վերլուծություն: