Ընկերասեր, հավատարիմ, նվիրվող. ահա այսպես է իրեն բնութագրում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, որի համար 2021 թվականը, ինչպես ինքն է փաստում, հետաքրքիր տարի էր՝ լի դժվարություններով, պարտություններով և հաղթանակներով:
22-ամյա ըմբիշն ասում է՝ շատ մեծ փորձ է ձեռք բերել ու դասեր քաղել թույլ տված սխալներից, բայց ամենակարևորն այն է, որ իրականացրել է երազանքներից մեկն ու դարձել աշխարհի չեմպիոն:
Այդուհանդերձ, շատ նպատակներ ու երազանքներ կան, որ դեռ չեն իրականացել. «Ես դեռ շատ երիտասարդ եմ, հավատում եմ, որ կարող եմ հասնել իմ երազանքներին: Դրանք օրուգիշեր մտքումս են ու դրանց մասին երբեք չեմ մոռանում»:
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները սպորտային 2022-ին նախապատրաստությունը սկսել են հունվարի 9-ից՝ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելով Ծաղկաձորում. «Նախապատրաստվում ենք Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ամեն ինչ անում եմ, որ լավագույն մարզավիճակում լինեմ այդ երկու մրցումների ժամանակ: Հավատում եմ իմ մարզիչներին, լսում եմ նրանց հրահանգները, որպեսզի կարողանամ հասնել նպատակներիս: Առանց նրանց ես ոչնչի չեմ կարողանա հասնել»:
Ի դեպ, ծաղկաձորյան հավաքին մասնակցում են նաև Արսենի երկու եղբայրները. «Բազմազավակ ընտանիքում մեծանալը հիանալի է: Ունեմ 4 եղբայր և մեկ քույր: Այս պահին երեք եղբայրներով հավաքի մեջ ենք ու իրար օգնելով՝ մարզվում ենք: Փոքր եղբայրս շատ տաղանդավոր է և շատ աշխատասեր: Տարիներ հետո նրա մասին շատ կխոսվի: Ես հավատում եմ, որ նա կարող է Եվրոպայի, աշխարհի և, ինչու ոչ, օլիմպիական չեմպիոն դառնալ: 11 տարեկան է, բայց արդեն մեզ հետ հավաքի է մասնակցում Ծաղկաձորում և մեզ չի զիջում իր մարզումներով»:
Հարությունյանը դեկտեմբերին կայացած Հայաստանի առաջնությունը բաց թողեց աչքի վիրահատության պատճառով: Հատկանշական է՝ 61 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճեց նրա եղբայրը՝ Նորիկ Հարությունյանը. «Նրա համար շատ ուրախ եմ: Ինձ համար տարբերություն չկա, թե մեզնից ով կներկայացնի Հայաստանը միջազգային մրցումների ժամանակ, ինչպես մարզիչը որոշի, այդպես էլ կանենք: Նորիկն այս տարի կմասնակցի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, իսկ ես՝ մեծահասակների»:
Արսենը մարզական ընտանիքում է ծնվել, իսկ ըմբշամարտւմ առաջին քայլերն արել է հոր ուղեկցությամբ. «Հայրս մարզադպրոց ունի, որտեղ մարզում են տարբեր սպորտաձևերում: Առաջին անգամ հայրս ինձ տարավ ըմբշամարտի, և առաջին իսկ մարզումից այն շատ սիրեցի: Շնորհակալ եմ հայրիկիս, որ ինձ ուղղորդեց զբաղվելու «ճիշտ» մարզաձևով: Ըմբշամարտն իմ կյանքն է, ես ապրում եմ ըմբշամարտով, ու իմ ամեն գործողություն կապված է ըմբշամարտի հետ»:
Արսեն Հարությունյանը խոստովանում է՝ ըմբշամարտն իրեն շատ բան է տվել, սովորեցրել է դիմանալ դժվարություններին, ճիշտ ժամանակին ճիշտ քայլեր կատարել, շուտ կողմնորոշվել ու նաև մեծ շրջապատ ու հիանալի ընկերներ է պարգևել: Հագեցած մարզումային և մրցումային գրաֆիկի պայմաններում չի ստացվում ընկերներին ու ընտանիքին շատ ժամանակ հատկացնել. «Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ, որովհետև շատ քիչ եմ այդպիսի հնարավորություն ունենում. անընդհատ մարզումային փուլում եմ: Կյանքիս ամենակարևոր մարդիկ իմ ընտանիքի անդամներն են, ընկերներս, մարզիչներս ու նշանածս, որը միշտ կողքիս է, մարզումների ու մրցումների ժամանակ շատ է օգնում ինձ: Հաղթանակներս հիմնականում նրանց եմ նվիրում»:
Մի առիթով Արսենը նշել էր՝ կյանքը լի է շրջադարձերով ու փակուղիներով, փորձություններով ու տարաբնույթ դժվարություններով: Հաղթելու համար պետք է մարտնչել, նպատակին հասնելու համար երբեք չպետք է հանձնվել: Ասում է՝ իր երազանքներն ու նպատակներն իրեն չեն թողնում, որ հանձնվի, ամեն վայրկյան իր մտքում են, ու հենց դա է ստիպում պայքարել. «Ես այնպիսի սպորտ եմ ընտրել, որ դժվարությունն ու հիասթափությունը միշտ կան, բայց կարողանում եմ ճիշտ ուղու վրա լինել իմ մարզիչների օգնությամբ»:
Արսենը հաճախ է բարեգործական ակցիաների մասնակցում. ասում է՝ դեռ շատ բան է անելու իր երկրի ու ազգի համար: Տարեվերջին հայտարարեց՝ մտադիր է բարեգործության ուղղել այն բոլոր հավելավճարները, որ պետության կողմից ստացել էր աշխարհի՝ մինչև 23 տարեկանների չեմպիոն դառնալու կապակցությամբ. 22-ամյա ըմբիշը տոնածառ էր գնել Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի համար. «Ամեն տարի մի բան անում եմ. այս տարի որոշեցի ծննդավայրիս բնակիչներին այդպես ուրախացնել: Ինձ համար շատ ուրախալի էր երեխաների ոգևորությունն ու ժպիտները տեսնելը: Ինձ համար դա մեծ հաղթանակ էր: Դեռ շատ բաներ եմ անելու իմ ազգի համար»:
Բլից հարցեր
Եթե ոչ ըմբշամարտ, ապա - բիզնես,
Գիրք, թե ֆիլմ – ֆիլմ,
Սիրած ֆիլմը – «Կարիբյան ծովի ծովահենները»,
Սիրած երաժշտական ոճը / երգիչը – դասական երաժշտություն,
Լեռ, թե ծով – լեռ,
Սիրած ուտեստը – ձկան խորոված,
Սիրած զբաղմունքը – մոտոցիկլ վարել,
Սիրելի մարզիկը – Բեսիկ Կուդուխով,
Սիրած երկիրը/քաղաքը – Իտալիա, Հռոմ,
3 սկզբունք, որով առաջնորդվում է կյանքում – հավատք, փոխադարձ վստահություն, երբեք չհանձնվել:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ