ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հունվարի 27, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակների համար պատասխանատու Յան Ֆիլիպ Վյոլբերնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարն ընդգծել է երիտասարդների համար Գերմանիայի բարձրակարգ համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունը: Հանրակրթության ոլորտում Վահրամ Դումանյանն առաջարկել է համագործակցել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Նախարարը կարևորել է նաև STEM բնագավառում համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է արհեստական բանականության թեմայով հունվարի 31-ին նախատեսված համաժողովին վերոնշյալ հարցերի քննարկման անհրաժեշտությունը:

«Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելն իր հերթին նշել է, որ հիմնադրամն արդեն 5 տարի սերտորեն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ, և այդ շրջանակում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում հիմնադրամի գործունեությունը վերջին տարիներին քառապատկվել է:

«Հայաստանում հիմնադրամի համար ստեղծված են գերազանց պայմաններ, և մենք ունենք շատ լավ գործընկերներ: Սրանք այն նախադրյալներն են, որոնք մեզ հիմք են տալիս ընդլայնելու մեր գործունեության շրջանակը»,- շեշտել է Թոմաս Շրապելը:

Նա փաստել է հիմնադրամի աջակցությամբ ՀՀ դպրոցների համար «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքները: Թոմաս Շրապելի խոսքով՝ Արևելյան գործընկերության որևէ երկրում երբևէ նմանօրինակ ծրագիր չի իրականացվել, և Հայաստանում դրա իրագործումը բացառիկ երևույթ է, ինչը վկայում է նաև հայկական կողմի շահագրգռվածության մասին:

Թոմաս Շրապելն անդրադարձել է նաև հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ ընդգծելով, որ վերջին երկու տարիներին վերապատրաստվել է Երևանի և ՀՀ մարզերի շուրջ 400 ուսուցիչ: Նա նաև տեղեկացրել է, որ հիմնադրամն աջակցում է հայ երիտասարդ, շնորհաշատ և տաղանդավոր մասնագետներին. 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ: Թոմաս Շրապելը փաստել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել կոնկրետ նպատակային ծրագիր՝ երիտասարդներին աջակցելու համար:

Հանդիպման կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակելու համագործակցության ընդլայնման նոր օրակարգ, որի շրջանակում կիրագործվեն համատեղ նոր ծրագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…