Բարության հուշ է թևածում դպրոցում: Դպրոցի 2020 թվականի շրջանավարտ, 44 օրյա պատերազմում զոհված Արմեն Խաչատրյանի հիշատակին նվիրված միջոցառումն էր՝ «Փառքդ՝ հավերժ, հիշատակդ՝ անմար, մեր սիրելի Արմեն» խորագրով: Օրը հիշատակի էր, միջոցառումը՝ խորհրդանշական:
2002 թվականի մարտի 2-ին Լճաշեն գյուղում, Ավետիս և Հեղինե Խաչատրյանների ընտանիքում ծնվեց Արմենը: Ընդունվեց դպրոց, աչքիս առաջ մեծացավ ու հասուն մարդ դարձավ: Աչքերում միշտ խորիմաստ ժպիտ կար, խառնվածքով մեղմ էր ու հանգիստ, նուրբ հումոր ուներ, սիրում էր դասարանում ընկերներին ուրախացնել զվարճալի պատմություններով: Ուսումնառության ընթացքում Արմենն ակտիվ էր, սիրում էր լճում լողալ, ներգրավվում էր տարբեր միջոցառումների ու նախաձեռնությունների, հանրօգուտ աշխատանքների մեջ, ֆուտբոլի ու շախմատի մրցույթներում՝ լինելով վառ անհատականություն և իր մեջ կրելով հայրենասիրության բարձր արժեքներ: Սիրված էր դպրոցում, ընդունված ընկերների, ուսուցիչների կողմից, անփոխարինելի էր իր նուրբ ու վարակիչ ժպիտով, կայտառ ու խանդավառ կեցվածքով: Այնտեղ, որտեղ Արմենն էր, բարություն էր, առաջինն էր միշտ առաջ նետվում:
Դպրոցն ավարտելուց հետո 2020թ. հուլիսի 21-ին մեկնեց բանակ, ծառայության անցավ Ջրականում: Եվ՛ դպրոցում, և՛ ծառայության ընթացքում իր պարտականությունները կատարում էր բարեխղճորեն, ձգտում տիրապետել նոր հմտությունների: Նրա մեծագույն երազանքն էր հայրենիքի համար պիտանի մարդ ու արժանի զինվորական դառնալ: Ծառայության երեք ամիսների ընթացքում արժանացել էր հրամանատարների գովեստին: Գրեթե ամեն օր զանգահարում, վստահ, հուսադրող ձայնով համոզում էր ծնողներին ու հաճախակի կրկնում. «Մա՛մ ջան, պա՛պ ջան, հանգիստ քնե՛ք, տղերքը պահում են...»:
Օրեր շարունակ Արմենից ծնողները լուր չունեցան: Միայն հետո իմացան, որ Արմենը պատերազմի առաջին իսկ ժամերից թեժ մարտերի է մասնակցել ու գնացել սխրանքների: Ծնողներն զգացել էին, զգացել էին որ… մարեց նրանց արևը... ու երկինքը կանչեց նրան: Վերջին անգամ Արմենը ծնողներին զանգահարել էր 2020թ. հոկտեմբերի 9-ին առավոտյան: Հաջորդ օրը Հադրութում, անհավասար մարտում Արմենն անմահացավ ու գնաց, գնաց միացավ հերոս նահատակ ընկերների բանակին՝ վերցնելով իր անմահության խորհուրդը:
Միջոցառմանը մասնակցում էին Արմենի մայրը՝ Հեղինե Խաչատրյանը, հարազատները, Լճաշեն համայնքի աշխատակազմի աշխատակիցներ, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սևանի բաժանմունքի պետ Նաիրի Խաչատրյանը, տեսուչ Նաիրի Դուրգարյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:
Դպրոցում Արմենին միշտ ենք հիշելու, չէ՞ որ դպրոցը ոչ միայն վառ է պահելու ու հավերժացնելու մեր շրջանավարտներ Արմեն Խաչատրյանի, Գևորգ Բաբայանի, Փայլակ Ղազարյանի,Հայկ Գասպարյանի, Վրույր Վարդանյանի և Ռաֆֆի Մանուկյանի հիշատակը, այլև նրանց օրինակով ուսուցանելու ու դաստիարակելու է գալիք սերունդներին, պահպանելու է նրանց լուսավոր հոգիները, նրանց կյանքի հավիտենական ճամփորդությունն ու անմահության խորհուրդը:
Կարևորը՝ մերօրյա և գալիք սերունդները հերոս տղաների անուններն անմար պահեն դարերով, ճանաչեն և ձգտեն լինել նրանց և հազարավոր հերոսների նման քաջ ու արի, որոնք ընկան վասն հայրենյաց՝ կիսատ թողնելով իրենց գարունները:
Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սևանի բաժանմունքի պետ Նաիրի Խաչատրյանը Արմենի մայրիկին հանձնեց Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ու մեդալը՝ շարքային Արմեն Ավետիսի Խաչատրյանին ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:
Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ ՆԶՊ առարկայի դասասենյակն անվանակոչվել է պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտների անուններով, դպրոցի բակում տնկվել են ծառեր նրանց անուններով, պայծառ ու լուսավոր անուններ, որոնք հավերժացան ու գրվեցին դպրոցի հարուստ տարեգրության էջերում: Աշակերտական խորհուրդն Արմենի մայրիկին նվիրեց որդու դիմանկարը և սպիտակ վարդեր:
Խորհրդանշական օրն ամփոփեցին 9-րդԱ դասարանի աշակերտները, որոնց կատարմամբ հնչեցին Արմենի ու բոլոր սխրագործ տղաների սիրած «Կյանքս` կյանքիդ գնով», «Իմ հերոս», «Բալլադ զինվորի մասին», «Դեպի երկինք» հայրենասիրական երգերը` ի փառս հերոսացած քաջորդիների, քաջորդիներ, որոնք մատաղ սերնդի համար հերոսական խոսուն կերպարներ դարձան, որոնց թափած սուրբ արյամբ կանգուն մնաց մեր հող հայրենին, մեր արժանապատվությունը, սխրագործ քաջորդիներ, որոնք մեզ` ապրողներիս ու գալիք սերունդներին կարևոր, շատ կարևոր պատգամ տվեցին՝ ապրել, արարել ու հզոր պահել մայր Հայրենիքը: Խոնարհվենք զոհված նահատակների կենդանի հիշատակի առաջ, չէ՞ որ նրանք իրենց ամենաթանկը` կյանքը, նվիրեցին մեծագույն արժեքին` Հայրենիքին: Մեր քաջորդիների նվիրումը երբեք չի կորչելու, չէ՞ որ կյանքը հավիտենական ճամփորդություն է: Այս ամենը նշանն է շարունակվող կյանքի և ի մատնանշումն այն հանունի, որի համար իրենց կյանքը նվիրաբերեցին Արմենը, Գևորգը, Հայկը, Փայլակը, Վրույրը, Ռաֆֆին… և բոլոր սուրբ նահատակները:
Խունկ ու խոնարհում Ձեզ, մեր առյու՛ծ տղաներ:
Աիդա Մուրադյան
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ