ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բազկամարտի առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին

Փետրվարի 4, 2022
Դպրոցական անցուդարձ

Ձեռքի ըմբշամարտը վաղուց համարվում է վեճերի լուծման ու ուժի չափման ամենատարածված մեթոդներից մեկը։

Այսօր Մասիսի հ․3 դպրոցում կազմակերպվեց բազկամարտի առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին։ Բազկամարտի մրցույթին մասնակցեցին ավելի քան 50 սովորող՝ տղաներ և աղջիկներ։

Դիտարժան և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին Աղասյան Վարդանը (9ա) և Արջիկյան Անին (8բ)։