ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հորիզոն Եվրոպա» գիտական ծրագրին մասնակցելու մասին›› օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն

Փետրվարի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին›› օրենքի նախագիծը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ 2021 թ. նոյեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի գիտական շրջանակի ներկայացուցիչները իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից: Ըստ այդմ՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կխթանի Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացումը, կնպաստի եվրոպական գիտական տարածքում հայ գիտնականների հետագա ինտեգրմանը, կընդլայնի ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությունները:

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի մասին

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միտված է նպաստելու գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններին անմիջական մասնակիցը դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն` ստանալով հասանելիություն ծրագրին մասնակից պետությունների տարածքներում գործող ժամանակակից ենթակառուցվածքներին:

«Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը («Horizon Europe - the Framework Programme for Research and Innovation»), որը նախատեսված է 2021-2027 թթ. համար, 2014-2020 թթ. իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է: Ծրագրին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 2016 թվականից՝ «ՀՀ և ԵՄ միջև «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» Միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրմամբ (ստորագրվել է 2016 թ. մայիսի 19-ին, ուժի մեջ է մտել 2016 թ. նոյեմբերի 7-ից):

«Հորիզոն-2020» ծրագիրը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի գիտական ոլորտի զարգացման մեջ և հիշյալ ոլորտի ներկայացուցիչներին տարբեր դրամաշնորհային նախաձեռնությունների մասնակցելու բազում հնարավորություններ է ընձեռել:

«Հորիզոն-2020» ծրագրի ասոցիացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը կազմել է 11,81 տոկոս (ծրագրի շրջանակում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)