ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին տրվել է դրական եզրակացություն

Փետրվարի 7, 2022

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է իրականացնել մի շարք սկզբունքային փոփոխություններ հանրակրթության ոլորտում: Այն բազմիցս քննարկվել է շահագրգիռ օղակների շրջանում, տեղի են ունեցել նաև խորհրդարանական լսումներ: Ինչպես տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորները նախագծի վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է: Նախագծի բազմաթիվ դրույթներ լրամշակվել և հստակեցվել են:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է քննարկումների արդյունքում կատարած հիմնական փոփոխությունները: Ըստ այդմ՝ հստակեցվել է ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը նշվել էր, որ կամավոր ատեստավորման գործընթացում ՀՀ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և 5 տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար: Ըստ Անդրեասյանի՝ պետության նպատակն է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար դրամ, որից հետո նոր դիտարկել հավելավճարի սահմանումը:

Ներկայացվել է նաև պետական ուսումնական հաստատության գործունեության ղեկավարման ձևաչափը, մասնավորապես՝ ուսումնական և վարչատնտեսական գործընթացների առումով:

«Հստակ ամրագրել ենք, որ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրավաբանական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով: Այստեղ կարող ենք խոսել նաև իրավաբանական անձանց կողմից նշված գործառույթի իրականացման հնարավորության մասին, փորձելու ենք սա հստակ առաջ տանել՝ որպես աշխատանքների իրականացման հիմնական ձևաչափ՝ չխոսելով առանձին անձանց ներգրավման օրինաչափ տարածվածության մասին»,- ասել է Անդրեասյանը:

Ըստ խմբագրական փոփոխությունների՝ հստակեցվել են նաև տնօրենին անվստահություն հայտնելու դեպքերը: Այսպիսով՝ ամրագրվել է, որ զարգացման ծրագրի ձևաչափն ու պահանջները պարունակելու են նաև հստակ կատարողական ցուցանիշներ: Խորհուրդը, այդ ցուցանիշները չապահովելու պարագայում, կարող է քննարկել անվստահության հարցը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…