ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

kinoashkharh.am կայքը՝ կամուրջ կինոյի և հանդիսականի միջև

Փետրվարի 9, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում գործում է «kinoashkharh.am» էլեկտրոնային պարբերականը:

Դեռևս 2011 թվականին հրատարակվել է «Կինոաշխարհ» ամսաթերթը՝ կամուրջ լինելով կինոյի և հայ հանդիսականի միջև: Արդեն 2013-ին ստեղծվել է համանուն ինտերնետային կայքը՝ kinoashkharh.am-ը` ապահովելով նաև ամենօրյա տեղեկատվություն։

«Կինոաշխարհ» կայքի նպատակն է նպաստել հայ կինոյի զարգացմանը համապարփակ տեղեկատվության և ոլորտի դերակատարների համար հաղորդակցության հարթակ ստեղծելու միջոցով:

Կայքը հաջողությամբ կատարում է իր առաքելությունը` որպես հարթակ, որտեղ մտքեր են փոխանակում ժամանակի վաստակավոր գործիչները, երիտասարդ ստեղծագործողները, կինոքննադատները, ոլորտի հետ կապված գերատեսչությունների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները և այլք:

Կայքի հետ համագործակցող հեղինակները ճանաչված մշակութային լրագրողներ են, կինոքննադատներ և կինոգործիչներ: kinoashkharh.am-ն այս տարիների ընթացքում ձեռք է բերել նաև թղթակիցներ Ֆրանսիայում (Փարիզ, Մարսել), Գերմանիայում (Մյունխեն), ԱՄՆ-ում (Վաշինգտոն) և Ռուսաստանում ( Մոսկվա), որոնք ընթերցողի համար տեղեկատվություն և հարցազրույցներ են պատրաստում սփյուռքում ապրող և հայ հասարակությանը ոչ հայտնի, սակայն դրսում կայացած ու հաջողակ ստեղծագործողների մասին:

2017 թվականին «Կինոաշխարհ» կայքի «Պատերազմի վավերագրողները» խորագրի հարցազրույցների հիման վրա տպագրվել է «Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը, որտեղ զետեղված են 1991-1994 թվականներին ռազմաճակատի առաջին գծում նկարահանումներ կատարած հեռուստատեսային և կինոօպերատորների գործերը: Գիրքը լայն արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։

Կայքի հիմնական բաժիններն են՝ Հայկական կինո, Համաշխարհային կինո, Նորություններ, Գրախոսություններ, Շտեմարան, Տեսակետ, «Cine՛-Մարդ» (գրող Հովհաննես Թեքգյոզյանի շարքը), Հարցազրույցներ (կինո-գրականություն, կինո-կերպարվեստ, կինո-պատմություն, կինոարխիվային նյութերի ուսումնասիրություն և հրապարակում), ինչպես նաև «Հանդիպումներ» տեսանյութերի և «Պատերազմի վավերագրողները» շարքերը։

2021 թվականին կայքի հիմնական բովանդակային ռեսուրսն ավելացվել է երկու նոր՝ ԵրիտArt և Մուլտիմեդիա բաժիններով։ ԵրիտArt-ն ամբողջապես նվիրված է մերօրյա երիտասարդ կամ կինոյում առաջին քայլերն անող կինոգործիչներին։

Կայքի վերջնանպատակը հայ ընթերցողին ոչ միայն կինոյի հայրենական և համաշխարհային անցուդարձին ծանոթացնելն է (օտար աղբյուրներից թարգմանություններ), այլև օտարերկրյա ընթերցողին տեղեկացնելը, թե ինչ է կատարվում հայկական կինոյում այսօր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)