ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Բանակը մեր բերդ-ամրոցն է» խորագրով միջոցառման մեկնարկ «Ընտանիք» կենտրոնում

Փետրվարի 7, 2017
Լուրեր կազմակերպություններից

Բանակն ազգի ինքնա ճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային:

Վազգեն Սարգսյան 

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում փետրվարի 2-ին մեկնարկվեց «Բանակը մեր բերդ-ամրոցն է» խորագրով միջոցառումների շարքը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:

Միջոցառումը միտված էր հայրենի երկրի պաշտպանության և անկախության գաղափարի ամրապնդմանը, դեռահասների ռազմահայրենասիրական և հերոսական ոգու բարձրացմանը:

Ցերեկույթը սկսվեց զինվորական քայլերթով, ներս բերվեց ՀՀ պետական դրոշը և հնչեց օրհներգը:

Հզոր ու մարտունակ հայկական բանակի հոբելյանական տարելիցի առթիվ հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ներկայացվեց բանակաշինության դերն ու կարևորությունը՝ որպես մեր հաղթանակների ու վերածննդի, անվտանգության ու հաջողությունների անվիճելի գրավական։

Միջոցառման ընթացքում սաները հանդես եկան ոգեշունչ պարերի, հայրենասիրական երգերի կատարումներով:

«Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը` պատասխանատվություն ու պատիվ».-ահա այս պատրաստակամ մղումով հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակող ապագա զինվոր-սաները  խոստացան հետևել հերոս մարտիկների օրինակին՝ աննահանջ պայքարել ազգի ու հայրենի սահմանների խաղաղության և ապահովության համար:

Միջոցառումը եզրափակվեց կենտրոնի պարարվեստի և ազգագրական երգ ու պարի խմբակների սաների «Հայրեններ›› համատեղ ելութով: Ներկաների վրա տպավորիչ ազդեցություն թողեց  երգի կատարման ներքո ցուցադրված գեղեցիկ պարային բեմադրությունը, որն արտահայտում էր հայի հերոսական ու անպարտելի ոգու, հավատքի զորության, հայոց սրբազան գրերի անքակտելի կապը՝ որպես ազգապահպանման կարևորագույն գործոն:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև միջոցառումներ իրականացնել N զորամասում, Շիրակի մարզի Աշոցք ու Ցողամարգ գյուղական համայնքներում:

Շնորհավո´ր տոնդ Հայոց հաղթանակած բանակ և բարի ծառայություն քեզ հա´յ զինվոր, բազկիդ զորություն, թող աննկուն լինի քո կամքը, անսպառ՝ խիզախությունդ: 

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…