ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թումանյանական ոգին էր թևածում

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 18-ին տոն էր Լճաշենի Ա. Տեր-Գրգորյանի անվան միջնակարգ դպրոցում, IVԱ դասարանում:

Նշվում էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153 ամյակը: Երեխաները հանդես եկան Հ. Թումանյանի մասին ասույթներով, բանաստեղծություններով, բեմականացրին «Անխելք մարդը» և «Կիկոսի մահը» հեքիաթները:

Դասարանում տիրում էր թումանյանական ոգին, երեխաները զգացմունքային խաղ ցուցադրեցին: Միջոցառման ավարտին երեխաները միմյանց գրքեր նվիրեցին:

Դաս-ցերեկույթը հետաքրքիր անցավ:

Վ. Կարապետյան
IVԱ դասարանի դասվար