ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անմահ Լոռեցին` հավերժի ճամփորդ

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

2022թ.փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ «Անմահ Լոռեցին» խորագրով` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին:

Օրը տոնական էր: Ամենուր Հովհաննես Թումանյանի շունչն էր.հնչում էին երգեր Հովհաննես Թումանյանի խոսքորով, հատվածներ «Անուշ» և «Ալմաստ» օպերաներից:

Միջոցառումն անցկացվեց Հովհաննես Թումանյանի անվան դասասենյակում: Լոռվա չքնաղ բնություն,թումանյանական հերոսներ, գրքեր, վահանակներ, ասույթներ:

8-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին «Շունն ու կատուն» բալլադը, «Ճամփորդները», «Բարեկենդանը», «Քաջ Նազարը», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը», «Ոսկու կարասը», «Սուտասանը» հեքիաթները և «Թմկաբերդի առումը» պոեմը:

Անմահ հավերժական Թումանյան: Հմուտ, հանճարեղ Լոռեցի, որ պիտի ապրի, քանի դեռ ապրում է հայ ժողովուրդը:

Հովհաննես Թումանյանը մեր ազգային մտածողության մարմնացումն է: Նրա հեքիաթները, պատմվածքները, պոեմներն ու մյուս գողտրիկ ստեղծագործությունները սերմանում են մարդկային վեհ արժեքներ`ազնվություն, բարություն, ճշմարտացիություն ու հայրենասիրություն:

Թումանյանական խոսքը յուրահատուկ հմայք ունի, պարզ ու դիպուկ, ժամանակին համահունչ և միշտ արդիական:

Միջոցառման մասնակիցներին, ուսուցիչներին և հյուրերին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և հորդորեց շատ ընթերցել, միտքն ու լեզուն, ճկուն, սահուն պահելու համար պետք է կարդալ Հովհաննես Թումանյան, ճանաչել մեծ բանաստեղծին` ընթերցելով նրա գողտրիկ գործերը: Սերտել և հիշել մեծ բանաստեղծի անմահ գործերը, որոնք մեզ ուղեկցում են մեր մանկությունից մինչև հասունություն: Չ՞է որ ամենայն Հայոց բանաստեղծն ապրեցրեց հայերենն ու հային: Նրա գրական հարուստ գանձարանով մենք սովորեցինք ամուր պահել մեր հայրենիքը, սիրել բնության մեջ ամեն ինչ,մարդկային բոլոր բարձր արժեքները և ամենակարևորը` լինել Աստվածավախ:

Միջոցառման ավարտին բոլորը գրքեր նվիրեցին միմյանց:

Սալվինազ Սիմոնյան
Հայոց լեզու և Գրականություն առարկաների ուսուցչուհի