Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները, առաջնորդվելով «Գիտելիքը ուժ է, ուժը` գիտելիք», կարգախոսով, կրկին ակտիվորեն մասնակցեցին առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերին :
2021_2022 ուսումնական տարվա «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների մարզային փուլերում 10-րդԱ դասարանի աշակերտուհի Լիլիթ Սահակյանը և 9-րդԱ դասարանի աշակերտուհի Լիանա Նավասարդյանը «ՀԵՊ» առարկայի մարզային փուլում բարձր միավորներով երաշխավորվեցին մասնակցելու օլիմպիադաների հանրապետական փուլերին :
9-րդԱ դասարանի աշակերտուհի Վարդուհի Կարապետյանը «Ռուսաց լեզու» առարկայի օլիմպիադայի և 9-րդԲ դասարանի աշակերտ Արա Մնացականյանը «ՆԶՊ» առարկայի օլիմպիադայի մարզային փուլերում հավաքեցին բարձր միավորներ և խրախուսվեցին :
Աշակերտներին հաջողություններ մաղթենք օլիմպիադաների հանրապետական փուլում:
Սուսաննա Դարբինյան
Տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ