ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»․ Մարկոս Ավրելիս

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Դեռևս անհիշելի ժամանակներից հայ ժողովուրդը պաշտել ու մեծարել է գիրքը, գրականությունը, ակնածանքով է վերաբերվել ձեռագիր մատյաններին, իսկ արհավիրքի ժամանակ՝ կյանքով պաշտպանել դրանք:Այդ սերը փոխանցվել է սերնդեսերունդ և հասել մինչև մեր օրերը:

Փետրվարի 19-ը 2008 թվականից Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օր: Պատահական չէ, որ այն կապել են Թումանյանի ծննդյան օրվա հետ. մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց Թումանայանի հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով ու պոեմներով:

Գիրք նվիրելու օրը սիրված տոն է դարձել Եղվարդի N 3 հիմնական դպրոցում: Դա էր պատճառը, որ ամբողջ օրվա ընթացքում դպրոցում թևածում էր թումանյանական ոգին: Բոլոր դասարանների աշակերտները, դասղեկները, ուսուցիչները գիրք նվիրեցին գրադարանին, երգեցին, արտասանեցին, բեմականացրին Թումանյանի հեքիաթները, հնչեցրեցին հետաքրքիր ասույթներ և ընթերցանության մասին մեծերի մտքերից մեջբերումներ կատարեցին:

Դպրոցի գրադարանավարը՝ ընկեր Սաթիկը շնորհակալություն հայտնեց բոլոր դասղեկներին, աշակերտներին գրադարանային ֆոնդը հարստացնելու, գրքի հանդեպ սեր սերմանելու, արժևորելու գրքի և ընթերցանության դերը յուրաքանչյուր մարդու կյանքում: