ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ղոչաղ կացեք...»

Փետրվարի 22, 2022
Դպրոցական անցուդարձ

Շուրջ 14 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Անշուշտ, պատահական չէ հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը գրքին մերձենալը, քանզի հայ մանուկները գրքի հետ ծանոթանում են հիմնականում թումանյանական հեքիաթներով, քառյակներով, բանաստեղծություններով..

Գրքի հանդեպ սերն ու պաշտամունքն այսօր տոնի վերածելով՝ Կապանի N 5 հիմնական դպրոցի երկարօրյաի խմբակի ուսուցիչներ Ա. Հայրապետյանը և Հ. Մեսրոպյանը փոխանցեցին երեխաներին նաև հույզեր, գիտելիքներ, միտք ու հոգի, քանի որ գիրքն է մարդու հոգում ոչնչացնում չար սաղմերը, ջրում սիրո ծիլերը : Բազմախորհուրդ այս տոնի պատգամը հասավ աջակցության կարիք ունեցող երեխաներին «Ղոչաղ կացեք.. » Թումանյանի վերջին նախադասությամբ և նրանց մեջ ընթերցողին արթնացնելու գիտակցությամբ:

Օրվա ուտելիքը համեմվեց հոգևոր սնունդով, այն է՝ երեխաները նվեր ստացան գրքեր, որը տրամադրել էր երկարօրյաին հովանավոր կազմակերպությունը՝ ՎՎ Կապանի գրասենյակը:

Կապանի N 5 հիմնական դպրոց