ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրքի տոնին նվիրված միջոցառում

Փետրվարի 22, 2022
Դպրոցական անցուդարձ

Այսօր Եղվարդի N 3 հիմնական դպրոցում մանկավարժ-հոգեբան Հ. Մարտիրոսյանը, ուսուցչի օգնականներ Ա. Զոհրաբյանը և Ն. Ավետիսյանը VI ա դասարանում (դասղեկ՝ Լ. Հարությունյան) կազմակերպեցին միջոցառում՝ նվիրված Գրքի տոնին:

Տեսասահիկների միջոցով աշակերտները տեղեկացան Հովհաննես Թումանյանի, գրքի ստեղծման, հնագույն ձեռագրերի, մատյանների, ապա Մաշտոցի անվան Մատենադարանի և աշխարհի խոշոր գրադարանների մասին:

Աշակերտները միջոցառումն ամփոփեցին գրքին նվիրված ասույթներով և թևավոր խոսքերով: