ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Գյումրիում հանդես է եկել «Մարդուկ-Ջարդուկը» ներկայացմամբ

Փետրվարի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 21-22-ը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մարզային ծրագրերի շրջանակում թատրոնը ներկայացրել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» երկու գործողությամբ բալետային ներկայացումը:

Ներկայացման բեմադրող բալետմայստեր` Գեորգի Կովտուն:
Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վյաչեսլավ Օկունև:
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր` Կարեն Դուրգարյան (ՀՀ վաստակավոր արտիստ):

Կարևորելով մարզերի ներգրավվածությունը մշակութային կյանքում և մատաղ սերնդի գեղարվեստական դաստիարակության գործոնը` թատրոնի նախաձեռնությամբ փետրվարի 22-ի ներկայացմանը հրավիրվել են տեղի մշակութային կենտրոնների և դպրոցների սաները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն