Մարդու անմահությունը նրա մեջ է, թե ինչ կարող է ստեղծել հայրենիքի համար:
Կարեն Գրիգորյանի անմահությունը կյանքը հայրենիքին նվիրելու մեջ է: Նա իր արյան գնով ապահովեց մեր այսօրը:
Համեստության խտացում Կարենի կերպարը դարձավ կենսունակության ավիշ, հայրենիքի սկիզբ:
Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «բ» դասարանը (դասվար Արևիկ Հայրապետյան) ուսանել է իր հերոսի մարտական ուղին, մտերմացել ընտանիքի հետ, ստեղծել «Անմահության պուրակ», դպրոցի տնօրենի հրամանով անվանակոչվել ու շարունակում է քայլել հայրենասիրության բարոյական ճանապարհով:
Ահավասիկ, փետրվարի 22-ին Կապանի մարզային գրադարանում «Անմահաց» հուշ–ցերեկույթ էր կազմակերպված Կարեն Գրիգորյանի հավերժ ցոլցլացող հիշատակին, որին իրենց մասնակցությունն են բերել նաև փոքրիկները՝ 4-րդ «բ» դասարանի ողջ համակազմը և դասվար Արևիկ Հայրապետյանը:
Միջոցառումը նպատակ ուներ խնկարկել հերոսին, գեղարվեստական կատարումներով փառաբանել հայրենիքն ու հայրենասիրությունը, որին էլ ամենայն պատվով մասնակցեցին դպրոցականները:
Միջոցառմանը ներկա են գտնվել հարազատները, ծնողները, որոնց հուշերում Կարենը դեռևս նույն բարի, փխրուն, լսող ու սրտի փուշ հանող զավակն է:
Կապանի N 5 հիմնական դպրոց