ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատը դարձել է առօրյա

Փետրվարի 22, 2022
Դպրոցական անցուդարձ

Անկասկած, ցանկացած մրցույթ նպաստում է տվյալ առարկայի դերի բարձրացմանը, զարգացմանը, գիտելիքների հարստացմանը:

Շախմատի ամենամյա օլիմպիադայի անցկացումը կարևոր գործընթաց է սովորողների բաոյաֆիզիկական ու հոգևոր հատկանիշների դաստիարակման գործում, նպաստում է նրանց ունակությունների և հմտությունների զարգացմանը, խաղի նկատմամբ մեծ հետաքրքրության ձևավորմանը:

ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի I և II փուլերի անցկացման կանոնակարգի համաձայն, փետրվարի 15-ից Կապանի N5 հիմնական դպրոցում մեծ ոգևորվածությամբ մեկնարկվել է ներդպրոցական I փուլը:

4-8-րդ դասարանների շախմատասերները թեժ մրցակցության մեջ են:

Ուսուցչուհի Հասմկիկ Մեսրոպյանը լիահույս է, որ մրցանակային (հաջորդ փուլի մասնակցության) տեղերը կզբաղեցնեն արժանավորները:

Կապանի N 5 հիմնական դպրոց