ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը՝ ՀՖՀՀ-ում

Փետրվարի 24, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը։ Այն կրում է «ճկուն և որակյալ բարձրագույն կրթության որակի ապահովման միտումներն ու մարտահրավերները COVID-19 համավարակից հետո» խորագիրը:

Ֆորումը կազմակերպվել է ՀՖՀՀ-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ գործընկերությամբ։ Ֆորումի առաքելությունն է լրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանկոֆոնիայի հա­մալ­սարանական գործակալության և դրանց գործընկերների կողմից ֆրանկոֆոն տա­րածքում համալսարանների կառավարման բարելավման նպատակով իրականացվող գործողությունները: Տարածաշրջանային այս ամենամյա իրադարձությունը ծառայում է որպես քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործա­կա­լության անդամ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմ­նական դերակատարների համար՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և դրանցից դուրս:

Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Կետատան:

«Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում, գլոբալիզացիայի համատեքստում համալսարանների կառավարման հայեցակարգը զարգանում է և բախվում նոր մարտահրավերների՝ կապված ակադեմիական և ռազմավարական կառավարման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի հետ: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է բարձրագույն կրթության որակի ապահովումը, որը ներառում է մի շարք կառուցակարգեր և գործընթացներ՝ ուղղված բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության բարելավմանը:

Համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու և կրթության որակի բարձրացման համար բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է լավագույնս արձագանքեն փոփոխություններին և նոր հանձնառություններին»,- ասել է նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ պետության կայուն և շարունակական զարգացումը մեծապես պայմանավորված է պետության կրթության ոլորտի առաջանցիկ զարգացմամբ և հասարակության կրթվածության մակարդակով:

Այս համատեքստում կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 2005 թ. վավերացնելով Բերգենի կոմյունիկեն և Բոլոնիայի հռչակագիրը, պաշտոնապես անդամագրվել է Բոլոնիայի գործընթացին, որով ստանձնել է այդ գործընթացով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի պարտավորությունների իրականացում։ ՀՀ-ն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս է կազմել, որով ապահովում է ՀՀ բարձրագույն կրթության համակարգի համադրելիությունը և համատեղելիությունը վերոնշյալ տարածքի սկզբունքներին։ Ստանձնելով համաձայնագրերից բխող մասնագիտական կրթության որակի ապահովմանն ուղղված ընթացակարգերն իրականացնելու պարտավորությունը՝ ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը։ Կենտրոնը ստանձնել է իրականացնել մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթության որակի արտաքին ապահովման բացառիկ իրավունքը, ինչպես նաև ապահովել որակի ապահովման ասպարեզում եվրոպական ցանցում ընդգրկումն ու ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը: Անդամակցում է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցին՝ INQAAHE-ին, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրին՝ EQAR-ին։

«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ Հայաստանից 6 բուհ արդեն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը, և ԿԳՄՍ նախարարությունը իրապես քաջալերում է բուհերին՝ ֆրանսերենը ուժեղացնելու և ֆրանկոֆոն համալսարանական համագործակցություններում ակտիվորեն ներգրավված լինելու համար»,- ընդգծել է փոխնախարարը:

Ա. Մարտիրոսյանը ֆորումի մասնակիցներին իրազեկել է նաև, որ այժմ շրջանառության մեջ է ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագիծը, որը ներկայացված է հանրային քննարկման: Փոխնախարարը կոչ է արել ծանոթանալու նախագծին և հանդես գալու առաջարկներով, դիտողություններով՝ փաստաթուղթն ավելի լավը դարձնելու, կատարելագործելու նպատակով:

Ա. Մարտիրոսյանն ամփոփել է խոսքը. «Լիահույս եմ, որ ֆորումը կծառայի որպես մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման լավ հարթակ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմնական դերակատարների համար: Այն հնարավորություն կընձեռի քննարկելու ոլորտի հիմնախնդիրները, առաջարկելու լուծումներ և կնպաստի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի ամրապնդմանը»:

Տեղեկացնենք, որ ֆորումը երկօրյա է, և փակումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 25-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)