ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հազարագանձ Հայոց լեզուն

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

ԾՆՎԵՑ, ՈՐ ԾՆՎԵՆՔ
ԵՂԱՎ, ՈՐ ԼԻՆԵՆՔ
ԵՎ ԱՆՄԱՀԱՑԱՎ,
ՈՐ ԱՆՄԱՀԱՆԱՆՔ…

Պարույր Սևակ

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ «Տոն մայրենիի» խորագրով:

Միջոցառումն սկսվեց «Հայոց տառեր» երգով: Այնուհետև իրար հաջորդեցին գեղեցիկ ասմունքն ու մեծերի անմահ խոսքեր…

Աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին Տիգրան Մեծի պատգամը.

«Ինձանից հետո դու երկու զենքով պիտի պահես երկիրը: Այդ զենքերն են` հայոց լեզուն և հայկյան սուրը : Հիշիր, տղաս, դու կարող ես սուրը պատյանի մեջ դնել, վերստին հանել: Կոտրվելու դեպքում նորը կռել: Սակայն, եթե սխալվես ու հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը: Ամեն ինչ կարելի է կառուցել, վերագտնել բոլոր կորուստները, բայց եթե կորցնես մայրենին, կկորցնես և քեզ, և վարքը հայոց մեծաց, և Հայքը համայն, և ապագան մեր Հայկյան երկրի»:

Օրվա խորհուրդն ամբողջական դարձավ Սիլվա Կապուտիկյանի «Երդումով»` «Երդվում եմ կրել քեզ շնչովս, արյունովս, այրումովս և ինձնով տանել- հաղորդել զավակներիս քո հավերժական կենդանությունը: Երդվում եմ»:

Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանն ու հորդորեց սիրել, փայփայել և գեղեցկացնել մեր հազարագանձ հայոց լեզուն` հայ ժողովրդի հոգևոր հարստությունը, պահպանել մեր Ոսկեղենիկ Մայրենին և անաղարտ ավանդել սերունդներին:

Լյուդմիլա Խաչատրյան
Հայոց լեզու և Գրականություն առարկաների ուսուցչուհ