(Մաս 2)
Սերգեյ Փարաջանովի թանգարանի կրթական ծրագրերը
Թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի դիտարկմամբ՝ սովորելը չի սահմանափակվում միայն դպրոցի դասասենյակով: Թանգարանները կարևոր կրթական միջավայր են և առաջարկում են ուսուցման զգալի ներուժ:
«Թանգարաններում ցուցադրված հավաքածուները հասարակությանը, մասնավորապես՝ աշակերտներին և ուսանողներին շոշափելի կապ են տալիս ժամանակի, վայրերի, իրադարձությունների կամ մարդկանց հետ և թույլ են տալիս նրանց զգալ մարդկության պատմության և մշակութային ժառանգության էվոլյուցիան: Այս հարթակում սովորելը օգնում է հասարակությանը հասկանալ առարկաների պատմական արժեքը, հարգել բազմազան մշակույթները և հասկանալ բազմամշակութայնությունը:
Թանգարանների ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է տալիս ակտիվորեն ներգրավվելու գիտելիքների ձեռքբերման գործընթացում և արտահայտելու մտքեր և զգացմունքներ»,- նշել է Անահիտ Միքայելյանը և հավելել, որ թանգարանների արդյունավետ օգտագործումը կարող է հանգեցնել բազմակողմանի ուսուցման, հմտությունների ձեռքբերման և քննադատական մտածողության զարգացման:
Փարաջանովի թանգարանում շուրջ 10 տարի վարելով էքսկուրսիաներ՝ ներկայիս տնօրեն Անահիտ Միքայելյանը ոչ միայն տեղեկություններ է հաղորդել այցելուներին, այլև իրականացրել է մասնագիտական հետազոտություն, հատկապես՝ դպրոցահասակ երեխաների շրջանում:
«Փորձում էի հասկանալ տարբեր տարիքի երեխաների՝ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ընկալման առումով: Մատուցման ի՞նչ հմտություններ պետք է կիրառել, որտե՞ղ ենք թերանում՝ որպես էքսկուրսավար, ի՞նչն է խանգարում երեխաներին՝ մտնելու այդ աշխարհը, ի՞նչ օժանդակող միջոցներ և մեթոդներ պետք է կիրառվեն՝ ստեղծագործության մատուցման համար: Աշխատելով այս բոլոր հարցադրումների շուրջ՝ անցած տարվանից արդեն գործարկվում են երկու կրթական ծրագրեր, որոնք ադապտացվում են տարբեր տարիքի երեխաների համար:
«Իրերը՝ Փարաջանովի աչքերով» կրթական ծրագիրը՝ փոքրիկ այցելուների համար
Անահիտ Միքայելյանի ներկայացմամբ՝ այս ծրագրի ընթացքում փոքրիկ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու արվեստագետի զարմանահրաշ աշխարհին, որտեղ նա երկրորդ շունչ էր տալիս շատերի աչքում «անարժեք և անպիտան» իրերին: Ծրագիրը նախատեսված է 7-15 տարեկան երեխաների և դեռահասների համար: Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում են 5-10 մասնակից: Կոլաժների ստեղծման համար մասնակիցները կիրառում են բազմազան իրեր, որոնք բերում են իրենց հետ, իսկ թանգարանն ապահովում է համապատասխան նյութերով: Երեխաները մեծ ոգևորությամբ և սիրով են ստեղծում կոլաժներ՝ գեղագիտության միջոցով անպետք իրերին հաղորդելով երկրորդ կյանք: Արդյունքում նրանց կողմից ստեղծվում են փարաջանովյան կոլաժներ՝ տարբեր թեմաներով, ոճերով և մոտեցումներով:
Ծրագրի նպատակն է բացահայտել թանգարանի ցուցադրությունում ներկայացված ստեղծագործությունների կրթական և դաստիարակչական ներուժը, ներկայացնել արվեստագետի ստեղծագործական բազմազանությունը և մտային բազմակողմանիությունը, ինչը կնպաստի երեխաների ճանաչողական, վերարտադրող, ստեղծագործական ունակությունների խթանմանը։
«Պատառիկներ» կրթական ծրագիր
Ծրագիրը բաղկացած է վեց թեմատիկ խաղ-էքսկուրսիաներից, որոնք ծանոթացնում են երեխաներին Փարաջանովի տասներկու կոլաժներին։ «Դիմանկար», «Կախվածություններ», «Գեղագիտություն» և «Աշխարհագրություն» խաղ-էքսկուրսիաները նախատեսված են 7-15 տարեկան երեխաների, դեռահասների, ուսանողական լսարանի և ընտանեկան խմբերի համար: Յուրաքանչյուր խմբում ընդգրկվում են 5-12 մասնակից:
«Ծրագրի ընթացքում օգտագործվում են Փարաջանովի ստեղծագործությունների մշակված վերատպությունները և հավելյալ այլ ստեղծագործական նյութեր։ Էքսկուրսավար-վարողը, հենվելով բնագավառին վերաբերող գիտելիքների վրա, կառուցում է հարցերը: Օրինակ՝ ինչո՞ւ է կոչվում դիմանկար, ինչպե՞ս կնկարագրեք պատկերը կամ ինչպիսի՞ մարդ է, ի՞նչ կպատմեք պատկերի մասին, Ձեր կարծիքով՝ ո՞վ է եղել այս մարդը և այլն: Գտնելով այս և նմանատիպ հարցերի պատասխանները՝ երեխաները պատկերացում են կազմում գեղագիտության մասին: Երեխաները շատ են սիրում նաև «Կախվածություն» խաղ-էքսկուրսիան, որը հնարավորություն է ընձեռում նաև զուգահեռներ անցկացնելու թեկուզ այն հանգամանքի հետ, որ շատերը կախվածություն ունեն հեռախոսներից:
Ծրագրի նպատակն է բացահայտել թանգարանի ցուցադրությունում ներկայացված ստեղծագործությունների կրթական և դաստիարակչական ներուժը, ներկայացնել արվեստագետի ստեղծագործական բազմազանությունն ու գեղագիտական մոտեցումները»,- ասել է թանգարանի տնօրենը և հավելել, որ թանգարանը անցյալ տարվանից ձեռնամուխ է եղել նաև սոցիալական ծրագրերի ստեղծմանը, արդեն աշխատանքային թիմում ընդգրկվել է հոգեբան-մանկավարժը, և առաջիկայում թանգարանը հանդես կգա սոցիալական բազմաթիվ ծրագրերով:
Շարունակելի
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ