ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Աֆորիզմներ, ասույթներ, խոհեր» ժողովածուն՝ նվեր գրադարանին

Փետրվարի 28, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարդու կյանքը նման է ձագարի, որը լցվելու պահից իսկ սկսվում է դատարկվել, սկզբում՝ դանդաղ, աննկատ, հետո՝ արագ ու միանգամից:

Դավիթ Ավետիսյան

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի գրադարանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հարստացավ ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գիտական աշխատանքների, մենագրությունների հեղինակ, ՀՀ գրողների միության պատվավոր անդամ, կյանքից անժամանակ հեռացած Դավիթ Ավետիսյանի հեղինակային բանաստեղծությունների, պատմվածքների, «Աֆորիզմներ, ասույթներ, խոհեր» ժողովածուներով:

Դպրոցի գրադարանավար Ս. Գալուստյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Ավետիսյանի այրուն՝ Մանուշակ Ավետիսյանին՝ գրադարանը գեղարվեստական գրքերով հարստացնելու համար: