ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անահիտ Միքայելյան. «Միջազգային համագործակցության շրջանակում Փարաջանովի թանգարանը Ֆրանսիայում և Մոնակոյում կներկայացնի Մաեստրոյի ստեղծագործությունները»

Մարտի 1, 2022
Մշակութային լուրեր

(Մաս 3)
Միջազգային համագործակցություն և թանգարանի 2022 թվականի կարևոր ծրագրերը

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյաի տեղեկացմամբ՝ միջազգային համագործակցության շրջանակում 2022 թվականի մարտի 22-ին թանգարանը Ֆրանսիայի Մոն դե Մարսան քաղաքում կբացի ժամանակավոր ցուցահանդես, որը կգործի մինչև հունիսի 19-ը:

«Ցուցադրությունը կիրականացվի Մոն դե Մարսանում անցկացվող «Երազ» փառատոնի շրջանակում: Կցուցադրվեն Փարաջանովի ստեղծագործությունները, ինչպես նաև Փարաջանովի «Բանտային» կամ «Էսքիզների» թեմաներով կներկայացնեմ զեկուցում: Ուրախ եմ, որ զեկուցման ընթացքում կարող եմ ներկայացնել ոչ միայն փարաջանովյան ստեղծագործությունները, այլև ներկայացնել Հայաստանը: Այնուհետև Մոնակոյում՝ Մոնտե Կառլոյում «Հայկական երաժշտության օրերի» շրջանակում կբացվի Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդես: Թանգարանը փարաջանովյան ստեղծագործությունների լուսանկարները տրամադրել է կազմակերպիչներին, որոնք էլ կտպեն այն և կցուցադրեն թվային ձևաչափով:

Միջազգային համագործակցության շրջանակում տարվա ընթացքում նախատեսում ենք նաև հանդիպում Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան թանգարանի ղեկավարության հետ: Այս ուղղությամբ նախնական քննարկումներ արդեն ունեցել ենք: Զավեն Սարգսյանի ցանկությունն էր՝ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես բացել Պուշկինի թանգարանում»,- տեղեկացրել է Անահիտ Միքայելյանը և հավելել, որ թանգարանի էքսկուրսավար Լուսինե Գևորգյանը աշխատում է թեմաների մշակման ուղղությամբ՝ փարաջանովյան թեմաներով այն արվեստագետների հետ հարցազրույցների անցկացման համար, որոնք ապրում են աշխարհի տարբեր վայրերում և այս կամ այն կերպ առնչություն ունեն Փարաջանովի անվան հետ:

Խոսելով միջազգային համագործակցության այն ծրագրերի մասին, որոնք դեռևս գաղափարի մակարդակում են՝ թանգարանի տնօրենը կարևորել է Սալվադոր Դալիի և Պիկասոյի թանգարանների հետ համագործակցությունը, որը սկզբնական փուլում կլինի առցանց: Այս ձևաչափով գործակցության շրջանակում արդեն կնախանշվեն և կքննարկվեն համատեղ ծրագրերն ու միջոցառումները:

Արդի տեխնոլոգիաները՝ Փարաջանովի թանգարանում

Թանգարանի այն սրահում, որտեղ ցուցադրվում էին Փարաջանովի բանտային տարիների ստեղծագործությունները, 2022 թվականի հունվարի 9-ին՝ Փարաջանովի ծննդյան օրը, կայացել է «Փարաջանովը՝ տանը» վիդեոինստալացիայի շնորհանդեսը, որի հեղինակն է նիդեռլանդահայ կինոռեժիսոր, նկարիչ Դավիդ Բարոնյանը:

«Նախագիծը պետք է գործարկվեր դեռևս 2020 թվականին, և պայմանագիրը կնքվել էր թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանի հետ: Սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը կյանքի կոչվեց 2 տարի անց: Ծրագիրը 8 մասից բաղկացած վիդեոինստալացիա է, որի միջոցով «կենդանանում են» Փարաջանովի ստեղծագործությունները՝ նոր շունչ ու մոտեցում հաղորդելով Մաեստրոյի արվեստին»,- ներկայացրել է տնօրենը:

Հուշանվերային հավաքածուն համալրվում է

Սերգեյ Փարաջանովի թանգարանի հուշանվերները բազմապիսի են: Այս տարի դրանք համալրվել են նոր տեսականիով։ Ստեղծվել են յուրօրինակ զարդեր Փարաջանովի արվեստով ոգեշնչվելու արդյունքում: Ձեռագործ այս զարդերը յուրօրինակ և հաճելի անակնկալ կլինեն փարաջանովյան արվեստը գնահատողների համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)