ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բռնցքամարտ. Անի Հովսեփյանը դարձել է Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Մարտի 1, 2022
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայում կայացած Ստրանջայի 73-րդ մրցաշարում:

Բացի Անի Հովսեփյանից՝ մրցաշարին մասնակցել են նաև Լիլիթ Դալլաքյանը (48 կգ) և Անուշ Գրիգորյանը (50 կգ): Հայ մարզուհիները մրցավայր են մեկնել մարզիչ Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ:

Նշենք՝ բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն էլ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Օլիմպավանում սկսել է այս տարվա երկրորդ հավաքը, որով նախապատրաստվում է մարտի 11-ին Խորվաթիայում մեկնարկող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը և մայիսի 21-ին Երևանում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։

Հավաքին հայ բռնցքամարտիկների հետ մասնակցում են նաև Իսրայելի բռնցքամարտիկները։

Ուսումնամարզական երկրորդ հավաքը կավարտվի մարտի 9-ին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն