ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը

Մարտի 2, 2022
Սպորտային լուրեր

Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաև հայ ըմբիշները:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր կմեկնի 9 ըմբիշ՝ Ազատ Սեդրակյանը (55 կգ), Տիգրան Մինասյանը (60 կգ), Վլադիմիր Հարոյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):

Թիմին մրցավայր կուղեկցեն Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը, Գևորգ Ալեքսանյանը և մարզիչ Մովսես Կարապետյանը:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն էլ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կունենա 8 ներկայացուցիչ: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Պլովդիվ կմեկնեն Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Թիմին մրցավայր կուղեկցեն նաև մարզիչներ Ժիրայր Հովհաննիսյանն ու Կարապետ Յենգոյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն