ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատային շաբաթ

Մարտի 3, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 22-ին Տավրուսի միջնակարգ դպրոցում մեկնարկվեց շախմատի ներդպրոցական մրցաշարը, որին մասնակցում են մինչև 14 տարեկան աշակերտները։Խաղի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը, պայքարի հուզականությունն ու հաղթելու ձգտումը,կարծես, համակել է նաև երկրպագուներին, որոնք և ուսուցիչներ են, և աշակերտներ։Շախմատ առարկայի նկատմամբ աշակերտները դրսևորում են հետաքրքրություն ու այն կարևորում են, որպես որոշումներ կայացնելու հմտություններ զարգացնող միջոց։

Դպրոցի տնօրեն Վիլյամ Թորոսյանը երկար տարիներ տարբեր դպրոցներում դասավանդել է շախմատ առարկա և տարիների փորձից, բարձր է գնահատում առարկայի դերը հանրակրթության մեջ, մրցաշարերի դերը շախմատի նկատմամբ հետաքրքրության ընդլայնման գործում։

Տավրուսի միջնակարգ դպրոց